Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513480




Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից
28.09.2018
Ժամը 14:00
114/ 2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Առաջարկել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգ ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը. 2-րդ ընթերցմամբ քննարկելու նպատակով.
1) «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-341-15.06.2018,07.09.2018-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` Գագիկ Մինասյան, Սամվել Նիկոյան, Գեւորգ Գորգիսյան
Հիմնական զեկուցող`Գագիկ Մինասյան
Հարակից զեկուցող(ներ)`Սամվել Նիկոյան
2.
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել Հայկ Արսենի Կոնջորյանին:
3.
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմում ստեղծվեց հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողով:
4.
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահի ընտրությունը հետաձգվում է:
5.
Ի գիտություն ընդունել ՀՀ ԱԺ պատվիրակության Ուելս և Շոտլանդիա կատարած գործուղման վերաբերյալ տեղեկատվությունը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳագիկ Մինասյան