Standing Committee on Health Care and Social Affairs
Spheres of activities:
health care, maternity, childhood, social security, problems of disability, labour, employment, demography and the laws governing those areas
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի երկրորդ ընթերցումների վերաբերյալ.
1)
ա) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-331-29.10.2019,07.02.2020-ԱՍ-011/1 Նախագիծը և դրան կից նախագծերի փաթեթի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-511-12.03.2020-ԱՍ-011/0 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ:Վետերանների ամենամսյա պատվովճարի չափն օրենքով ամրագրելը հիմնավորված չէ: Օրենսդրի կողմից կառավարությանը վերապահված՝ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կառավարության որոշմամբ սահմանելը լուծման առավել ճկուն և ողջամիտ լուծում է:
4.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի, հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծերի քննարկումը
1)
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 2-րդ կետում նշված Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0 նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի մայիսի 5-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում: