Տպել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` մարդու իրավունքների պաշտպանություն, երեխայի իրավունքներ, կրոն, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն, ազգային փոքրամասնություններ, փաստաբանություն, նոտարիատ, արհեստակցական միություններ, հասարակական կազմակերպություններ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ humanrights@parliament.am
Հեռ. (374-11) 513 230




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
29.04.2019
Ժամը 11:00
314 սենյակ
1.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցը,
1) «2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույց
082-01.04.2019-ՄԻ

Հիմնական զեկուցող`ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան
2.
<<Ազգային Ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով:
1) «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-070-26.03.2019-ՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյան
Հարակից զեկուցող(ներ)`ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ