Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
28.02.2020
Ժամը 10:30
414 սենյակ
|
|
1. |
Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) |
«Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների, ինչպես նաեւ դրանց ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում տեղեկության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
|
Կ-406-05.12.2019-ՊԱ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյան |
Հարակից զեկուցող(ներ)` | պատգամավոր Քրիստինե Պողոսյան |
|
|
2) |
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
|
Կ-441-10.01.2020-ՊԱ-011/2ամբ. Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայան |
Հարակից զեկուցող(ներ)` | պատգամավոր Տիգրան Կարապետյան |
|
|
3) |
«Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետեւանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
|
Կ-471-07.02.2020-ՊԱ-011/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն
|
|
Հիմնական զեկուցող` | ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան |
Հարակից զեկուցող(ներ)` | պատգամավոր Արմեն Խաչատրյան |
|
|
|
|
|
|
2. |
Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին դրական եզրակացություն ներկայացնելու մասին.
|
|
|
|
3. |
Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հանվում է շրջանառությունից.
|
|
|
|
4. |
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի դրական եզրակացություն ստացած նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ |