09.04.2020 «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՀՕ-160-Ն ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
1. 2020 թվականի ապրիլի 10-ից մինչեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշմամբ հայտարարված արտակարգ դրության (այսուհետ` արտակարգ դրություն) ավարտը իրականացնել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 31-ի ՀՕ-160-Ն օրենքի կատարման ընթացքի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն: 2. Խորհրդարանական վերահսկողությունն իրականացվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-106-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին եւ 9.1-ին հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 8-րդ գլխի շրջանակներում, անձանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումների կիրառման ընթացքում իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց ձեռնարկած միջոցների վերաբերյալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով գրավոր հարցումներ ուղարկելու, հարցմամբ պահանջված տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին դրանց գտնվելու վայրում ծանոթանալու, խորհրդարանական վերահսկողության առարկային վերաբերող հարցերի պարզաբանման առնչությամբ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով հրավիրելու, աշխատանքային քննարկումներ կազմակերպելու միջոցով: 3. Սույն որոշման կատարումն ապահովում է հանձնաժողովի նախագահը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ