14.02.2020 ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ Ազգային ժողովի աշխատակարգի 87-րդ կետով, հանձնաժողովը որոշում է. 1. 2020 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 10:30-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ, որի թեման է. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0) եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում»: 2. Հաստատել խորհրդարանական լսումների ընթացակարգը՝ համաձայն հավելված 1-ի
: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՀՕ-160-Ն ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ