Spheres of activities:
constitutional and legal issues, parties, electoral system, the Rules of Procedure of the National Assembly, referendum, Constitutional court, justice, judicial system, prosecutor's office, investigative bodies, enforcement of judicial acts, the penitentiary service, amnesty, public service and laws governing those areas, Constitutional amendments, codes regarding civil, criminal, administrative offenses and legal proceedings
գ) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով, 71-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 81-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկել Ազգային ժողովին. 1) Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերում, առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում. 2) առաջին ընթերցմամբ ընդունված Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնելու համար սահմանել երեք ժամ. 3) Պ-539-31.03.2020-ՊԻ-011/0 օրենքի նախագիծը երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում քննարկել գրավոր առաջարկները ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո՝ երեք ժամվա ընթացքում: Պ-475 և Պ-539 նախագծերը համալրվել են նոր նախագծերով, որոնց անվանումները նշված են համապատասխան ամփոփաթերթերում:
2.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
`
Պատգամավոր Արթուր Դավթյան
3.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի նախագծերն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
4.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին ,2-րդ և 4-րդ և 6-8-րդ, ինչպես նաև 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 26.05.2020թ.:
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ) Հանձնաժողովը իրատեսական չհամարեց, որ նշված սեղմ ժամկետներում դատարանը ի զորու կլիներ գործի բազմակողմանի, օբյեկտիվ և արդար քննություն իրականացնել և կայացնել արդար դատական ակտ:
7.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծով առաջարկվող փոփոխություններով գործնականում կարող են խնդիրներ առաջանալ Ազգային ժողովի նիստերից ազատ օրերին խորհրդարանական լսումների պատշաճ կազմակերպման և անցկացման համար:
8.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
ա) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Ներկայացվող նախագծի տրամաբանությունը չի համապատասխանում Սահմանադրության և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի արտակարգ դրության պայմաններում անձանց իրավունքների երաշխավորման տրամաբանությանը, համաձայն որի արտակարգ դրությունը հայտարարվում է Կառավարության կողմից և Կառավարությունը ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ։ Նախագծերով ըստ էության առաջարկվում է օրենքով նախատեսել որոշակի միջոցառում։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է արձանագրել, որ նախագծերով առաջարկվող կարգավորումները խնդրահարույց են իրավական որոշակիության սկզբունքի ապահովման տեսանկյունից։ Ավելին, նախագծերը թերի են դրանց հիմքում դրված տնտեսական հաշվարկների և նախագծերի ազդեցության գնահատականի այլ բաղադրատարրերի տեսանկյունից, ինչի մասին արդարացիորեն նշել է Կենտրոնական բանկը։
9.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծով առաջարկվող կարգավորման մի մասը՝ անհաղթահարելի ուժի հիմքով ֆիզիկական անձ պարտապաններին պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվությունից ազատումը, բովանդակային առումով արդեն իսկ նախատեսված է Քաղաքացիական օրենսգրքի գործող 417-րդ հոդվածի 1-ին մասով։ Ինչ վերաբերում է նախագծի այն հատվածին, որով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել չափանիշներ, որոնց պետք է համապատասխանի որևէ իրադարձություն, որպեսզի այն համարվի անհաղթահարելի ուժ, ապա անհրաժեշտ է նշել, որ կրկին գործող Քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 3-րդ մասով տրվում է անհաղթահարելի ուժի բնորոշումը՝ տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքներ։ Ավելին, անհաղթահարելի ուժը բնորոշող լրացուցիչ չափանիշներ տրվել են նաև դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում (օրինակ՝ թիվ ԵՔԴ/0595/04/08 և թիվ ԵէԴ/0888/02/14 քաղաքացիական գործերով Վճռաբեկ դատարանի որոշումներ)։ Այսպիսով, պարզապես լրացուցիչ չափանիշների օրենքով ամրագրումը, որևէ կերպ գործնականում չի ապահովելու անձանց իրավունքների պաշտպանությունը։