Domaines d'activités:
Droit constitutionnel, partis, système électoral, règlement de l’AN, référendum, cour constitutionnelle, justice, composition des tribunaux, parquet, instances d'enquête, service d’exécution obligatoire des actes judiciaires, service pénitentiaire, amnistie, service public et les lois réglant ces domaines, réformes constitutionnelles, codes civil, pénal, administratifs, codes de procédure juridique
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
3.
Սույն արձանագրության 1-ին կետում նշված նախագծերի լրամշակված տարբերակներն Ազգային ժողով են ներկայացվելու մինչև 15.04.19թ:
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով
1)
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյան
!!AdditionalReporter`
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ արդեն իսկ համանման կարգավորումներ առկա են, որոնց նախատեսումն ուղղված է քննարկվող լիազորությունների իրականացման ապահովմանը։ Նշված կառուցակարգերի թվին են դասվում, մասնավորապես, պատգամավորի կողմից Կառավարությանն Ազգային ժողովում բանավոր հարցերով դիմելու իրավունքը, ինչպես նաև պատգամավորի կողմից հայտարարություններով և ելույթներով հանդես գալու իրավունքը, որոնք կարող են արդյունավետ միջոց ծառայել պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերհանման, դրանց պատշաճ քաղաքական և իրավական գնահատական տալու և ապագայում կանխարգելման նպատակով։