Постоянная комиссия по государственно-правовым вопросам
Сферы деятельности:
конституционно-правовые вопросы, партии, избирательная система, Регламент Национального Собрания, референдум, Конституционный Суд, правосудие, судоустройство, прокуратура, следственные органы, принудительное исполнение судебных актов, уголовно-исполнительная служба, амнистия, публичная служба и законы, регулирующие эти сферы, изменения в Конституции, гражданский, уголовный кодексы, Кодекс об административных правонарушениях , кодексы судопроизводства
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյան
`
Պատգամավոր Սերգեյ Ատոմյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի առաջին կետի նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
3.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին
գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյան
4.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
5.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Ներկայացված նախագծով նկարագրված արարքները արդեն իսկ նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով որպես հանրորեն վտանգավոր արարքներ: Այսպես, տասնվեց տարին չլրացած անձանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելը, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, որպես հանցակազմ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու համար: Ինչ վերաբերում է նույն արարքին, որը դրսևորվել է ոչ ավանդական հարաբերությունները մեկնաբանելով, դրանցում ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, ապա այդպիսի արարքները որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար: Վերոգրյալի հիման վրա՝ գտնում ենք, որ նախագծի համապատասխան դրույթներն անհրաժեշտ է խմբագրել՝ միևնույն արարքի կրկնակի քրեականացումը և քրեաիրավական նորմերի բախումը բացառելու նպատակով:
6.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին
Կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծի հիմնավորման մեջ խորությամբ պարզաբանված չէ խնդրո առարկա արարքի դեմ քրեաիրավական գործիքակազմի միջոցով պայքարելու անհրաժեշտությունը: Չժխտելով խնդրի առկայությունը՝ գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումը կատարելու դեպքում անհամաչափորեն կխախտվի գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռությունը:
7.
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ
1)
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
գ) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
ե) «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
ՀՀ կառավարության ներկայացուցիչ
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյան
8.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 14-րդ, 16-րդ ենթակետերում, ինչպես նաև 7-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ ենթակետերում նշված նախագծերը ներկայացվելու են լրամշակված՝ մինչև 09.09.2019թ.
Խ-109-17.04.2019-ՊԻ-011/0 նախագիծը համալրվել է նոր նախագծերով, որոնց անվանումները նշված են համապատասխան ամփոփաթերթում: