Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքների նախագծերին, ինչպես նաև առաջարկել Ազգային ժողովի խորհրդին՝ ներքոնշյալ օրենքների նախագծերն ընդգրկել 2019 թվականի մարտի 26-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Հեղինակային եւ հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյան
`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյան
2)
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ` մյուս կողմից, ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայան
`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Փամբուխչյան
2.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցը.
1)
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան
Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյան
3.
Հանձնաժողովը քննարկեց Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հաղորդումը ԵԱՏՄ-ում մրցակցային միջավայրի ներդաշնակեցման վերաբերյալ: