Spheres of activities:
taxes, duties, payments, industry, urban development, energy, natural resources, transport, communication, telecommunication, internet (global network), other branches of industrial infrastructure, tourism, trade and services, entrepreneurial activity, state property management, tariffs, investments, competitive economics, anti-monopolization and laws governing those areas
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյան
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
2.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քվեարկությունները հետաձգվում են.
1)
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ռաֆիկ Գրիգորյան
`
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
6)
«Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Արտյոմ Ծառուկյան
4.
Հանձնաժողովը Ազգային ժողովի խորհրդին առաջարկեց հետևյալ օրենքների նախագծերը ընդգրկել Ազգային ժողովի սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Ռաֆիկ Գրիգորյան
`
Հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյան
5)
«Հայաստանի Հանրապետության եւ Դանիայի Թագավորության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝ Կիսելով Նախագծի հեղինակի մտահոգությունն առ այն, որ հարկավոր է օգնել քաղաքացիներին ձեռք բերել բնակարաններ նաև մարզերում և քանի որ Երևանից դուրս այսօր չկա բնակարանաշինություն, միաժամանակ ընդունելով, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են և առկա իրավիճակում եկամտային հարկից առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում ձեռքբերման համար կնքված հիպոտեկային վարկի տոկոսագումարների հետվերադարձից օգտվում են միմիայն Երևանում գտնվող նորակառույցներից բնակարան գնելու դեպքում(որոշակի պայմանների բավարարման դեպքում), այդուամենայնիվ նախագծի ընդունումը նպատակահարմար չէ հաշվի առնելով, ի թիվս այլ ռիսկերի, այն, որ երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելով եկամտային հարկի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը կարող է շինծու բազմաթիվ գործարքների պատճառ դառնալ, որոնց հիման վրա պետական բյուջեից տրամադրվող տոկոսագումարի փոխհատուցումը կծանրաբեռնի պետական բյուջեն լրացուցիչ ծախսերով: Այս մտավախությունը կա ինչպես Ֆինանսների նախարարության, այնպես էլ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մոտ:
7.
Հանձնաժողովը ներկայացրեց ոչ դրական եզրակացություն հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)`
Ընդհանուր առմամբ կիսելով օրենքի հեղինակի մտահոգություններն ու օրինագծի հիմքում դրված նպատակը՝ հարկ ենք համարում նշել, որ նախաագիծը ոչ միայն չի լուծում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար նշված խնդիրը, այլ առաջացնում է ռիսկեր, իրականացման հնարավորության հետ կապված բազմաթիվ խնդիրներ և հարցեր, և կարող է հանգեցնել բյուջեի՝ առանց այն էլ սահմանափակ միջոցների անարդյունավետ ծախսման։ Նշված բոլոր խնդիրները մանրամասն նկարագրված են թե՛ կառավարության եզրակացության, թե՛ ԱԺ տնտեսագիտական փորձաքննության վարչության կողմից ներկայացված եզրակացության մեջ։ Նշենք նաև, որ 2019 թվականին մեկնարկելու է ,,Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն,, ծրագիրը, որը շատ ավելի արդյունավետ կերպով կարող է լուծել գյուղացիական տնտեսությունների՝ բնակլիմայական աղետների ռիսկերի հետ կապված խնդիրները::
8.
Հանձնաժողովը ներկայացրեց ոչ դրական եզրակացություն հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1)
Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան
Հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)՝ Նախագծի հեղինակը դրա ներկայացման հիմքում դրել է այն համոզմունքը, որ ընդերքօգտագործող կազմակերպության անգամ չնչին մասնաբաժին ունեցող անձիք փաստացի տիրապետում են խոշոր միջոցների և նրանց վերաբերյալ տեղեկատվությունը ևս պետք է տրամադրվի և հրապարակվի: Լիովին աջակցելով այս կարևոր ոլորտում թափանցիկության առաջխաղացման գաղափարին, այնուամենայնիվ հարկ է ընդգծել, որ 10 տոկոսի շեմը օրենքում դրվել է հաշվի առնելով միջազգային առաջատար փորձը և այդ ոլորտում գործունեություն ծավալողների համար բիզնեսավարման լավ պայմաններ ապահովելու համար առկա պրակտիկան: Ուստի այս պահին Նախագծի ընդունումն ինչպես Կառավարության, այնպես էլ Հանձնաժողովի կողմից նպատակահարմար չի համարվել ընդունել: