Domaines d'activités:
Impôts, taxes, contributions, industrie, urbanisme, énergie, ressources naturelles, transport, communications, télécommunications, internet, autres branches des infrastructures de production, tourisme, commerce et services, activités commerciales, gestion des biens de l’Etat, tarifs, investissements, concurrence économique, anti-monopole et les lois réglant les susdits domaines
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ և առաջարկեց Ազգային ժողովի խորհրդին նշված օրենքի նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում.
1)
ա) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի մարտի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված` երկրորդ ընթերցման ներկայացված հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ.
1)
«Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին !!DraftComment2
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյան
!!AdditionalReporter`
Հանձնաժողովի անդամ Գուրգեն Բաղդասարյան
5.
Ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակները հետևյալ օրենքների նախագծերի լրամշակված տարբերակները Ազգային ժողովին կներկայացնեն մինչև 24.03.2020թ.
1)
ա) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյան
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Նախագծով նախատեսվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կասեցնել Ընդերքի մասին օրենսգրքի 20-րդ հոդվածի (ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը) նորմի գործողությունը՝ նկատի ունենալով, որ փաստորեն մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը սույն հոդվածը չի գործելու նոր թույլտվություններ տրամադրելու մասով: ,Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ՝ նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողությունը կարող է կասեցվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Նախագծի հեղինակները նախատեսում են լրացում ոչ թե Ընդերքի մասին օրենսգրքի հիմնական տեքստում, այլ անցումային դրույթներում: Մինչդեռ հիմք ընդունելով ,Նորմատիվ իրավական ակտերի մասինե օրենքի 13-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթների էությունը՝ հարկ ենք համարում նշել, որ նման կարգավորում անցումային դրույթներով չէր կարող նախատեսվել: Մինչդեռ Ընդերքի մասին օրենսգրքով սահմանված չէ որևէ հիմք, որը հնարավորություն կտա օրենսդրին՝ որոշակի ժամկետով կասեցնել նորմի գործողությունը, որի հիման վրա հնարավոր կլիներ որոշակի ժամանակահատվածով նորմի գործողության կասեցման կարգավորումը սահմանել անցումային դրույթներով:
7.
Հանձնաժողովը բացասական եզրակացություն ներկայացրեց հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին !!DraftComment2
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյան
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ)` Նախագծով չեն կարգավորվում այն հարաբերությունները, երբ որպես ապահովադիր հանդես է գալիս ոչ թե ֆիզիկական անձը, այլ կազմակերպությունը։ Նախագիծն այս տեսքով ընդունվելու պարագայում նախագծի ընդունման հիմնավորմամբ վեր հանված խնդիրները համակարգային ձևով չեն լուծվի: Ուստի, նախագծի կարգավորման առարկա համարվող հարաբերությունները հստակ և ամբողջությամբ կարգավորելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել, ինչպես նշյալ հարաբերությունները կարգավորող հարակից օրենքներում, այնպես էլ հենց բուն նախագծում:
8.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հետևյալ օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից.
1)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին