ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման (ՏԿԶ) նախարարությունը և Ազգային Ժողովի Տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության (ՏՏԳԲ) մշտական հանձնաժողովը
հրավիրում են բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, փորձագետներին, ՏԻՄ-երին մասնակցել ,Տեղական ինքնակառավարման մասինե ՀՀ օրենքի փոփոխությունների մշակմանը։
Խնդրում ենք օրենքի փոփոխությունների վերաբերյալ ձեր առաջարկները երկշաբաթյա ժամկետում ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝
mta@mta.gov.am
tkgb@parliament.am
Առաջարկները ստանալուց հետո նախարարությունն ու հանձաժողովը կկազմակերպեն համատեղ լսումներ ու քննարկումներ։ Փոփոխությունների վերջնական փաթեթը կներկայացվի ԱԺ։
Շնորհակալություն համագործակցության համար։
ՏԿԶ Նախարար Սուրեն Պապիկյան
ՏՏԳԲ հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյան