Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն եւ կայուն զարգացում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն տալ հետևյալ օրենքի նախագծին եվ առաջարկել Ազգային ժողովի խորհրդին այն ընդգրկել Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1)
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյան
Հանձնաժողովի անդամ Մերի Գալստյան
Բացասական եզրակացության պատճառներն են (համառոտ). Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկա չեն: Օրենքի կարգավորումները վերաբերում են կենդանական աշխարհի վայրի տեսակներին, մինչդեռ նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը բնակավայրերում կենդանիների` մասնավորապես թափառող շների ոչնչացման դեպքերի մասին է: Տեղեկացնենք նաև, որ հանձնաժողովին կից ստեղծված կենդանիների պաշտպանություն հարցերով աշխատանքային խմբում մշակվում է մեկ այլ օրենքի նախագիծ, որը ավելի համալիր, ամբողջական լուծում է տալու նշված խնդրին: Հեղինակին հրավիրել ենք միանալ վերոհիշյալ աշխատանքային խմբի աշխատանքներին և համահեղինակել պատրաստվող օրենքի նախագիծը: