Постоянная комиссия по вопросам территориального управления, местного самоуправления, сельского хозяйства и охраны природы
Сферы деятельности:
территориальное управление, административно-территориальное деление, местное самоуправление, территориальное развитие, муниципальная служба, местные налоги, пошлины и сборы, сельское хозяйство, охрана и стабильное развитие окружающей среды и законы, регулирующие эту сферу
Ղեկավարվելով <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով հանձնաժողովը որոշեց, որ հանձնաժողովի նիստը կվարի՝ Վահե Ղալումյանը։
2.
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծին և առաջարկել Ազգային ժողովի խորհրդին հետևյալ նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա՝ 2020 թվականի դեկտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
1)
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյան
Հանձնաժողովի անդամ Տաթևիկ Գասպարյան
4.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի և 68-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ օրենքի նախագծը շրջանառությունից հանվում է։
1)
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան
Հանձնաժողովի անդամ Սերգեյ Մովսիսյան
5.
Ընդունել ի գիտություն, <<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի և 8-րդ մասի համաձայն՝ սույն արձանագրության քաղվածքի 3-րդ կետում նշված 1-ին և 2-րդ նախագծերի լրամշակված տարբերակը Ազգային ժողով կներկայացվի մինչև 07.12.2020թ-ի ժամը 14.00-ին: