ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագծի քննարկում. սույն թվականի փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ՝ ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով (որոշման նախագիծը կցվում է):
Զեկուցող` Մանե Թանդիլյան
Ն ա խ ա գ ի ծ
ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովների համատեղ նիստ հրավիրելու վերաբերյալ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակարգի XX բաժինը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի Հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի գործունեության Կարգը, սույն թվականի փետրվարի 19-ին, ժամը 11.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հետևյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով՝
1) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ
եզրակացություն,
2) «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ
եզրակացություն: