1. |
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ անցկացված նիստում քննարկեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի կողմից ԱԺ ներկայացված հետևյալ ընթացիկ եզրակացությունները.
1) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության ուսումնասիրություն /http://www.armsai.am/files/2018/energetika.pdf/
2) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եվ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության ուսւմնասիրություն /http://www.armsai.am/files/2018/jrayin.pdf/:
Հիմնական զեկուցողներ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչներ՝ Դավիթ Չիբուխչյան,
Կարեն Առուստամյան
Հարակից զեկուցողներ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության ներկայացուցիչներ՝ Հակոբ Վարդանյան,
Վարդան Մելքոնյան
|