Spheres of activities:
budgetary legislation, state budget, loans, credits, money, money turnover, audit, state audit, banking system, financial (currency, capital, credit, insurance and stocks) markets and the laws governing those areas
|
2
04.02.2020
10:00
114/2-րդ մասնաշենք/
|
|
1. |
Քննարկվեց 2019 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը:
|
|
|
|
2. |
Հանձնաժողովը լսեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը:
|
|
|
|
3. |
Քննարկվեց Բյուջետային գրասենյակի 2019 թվականի տարեկան հաշվետվությունը՝ կատարած աշխատանքների վերաբերյալ:
|
|
|
|
4. |
Հանձնաժողովը որոշեց` սույն թվականի փետրվարի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպել խորհրդարանական լսումներ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները" թեմայով (որոշումը կցվում է):
ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական
հանձնաժողովի կողմից լսումներ կազմակերպելու վերաբերյալ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հիմք ընդունելով "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, սույն թվականի փետրվարի 21-ին ժամը 10.00-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպել խորհրդարանական լսումներ "Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները" թեմայով:
Հանձնաժողովի նախագահ` Մանե Թանդիլյան
|
|
|
|
5. |
Հանձնաժողովը որոշեց՝ սույն թվականի փետրվարի 18-ին և 19-ին, ժամը 12.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ հրավիրել ՀՀ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով (որոշումը կցվում է): ԱԺ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական
հանձնաժողովի նիստ հրավիրելու վերաբերյալ
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հիմք ընդունելով Ազգային ժողովի աշխատակարգի XX բաժինը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի Հաշվեքննության և աուդիտի հարցերի ենթահանձնաժողովի գործունեության Կարգը, սույն թվականի փետրվարի 18-ին և 19-ին, ժամը 12.00-ին ԱԺ 1-ին մասնաշենքի 334 դահլիճում հրավիրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հետևյալ ընթացիկ եզրակացությունները քննարկելու նպատակով՝
1. փետրվարի 18-ին՝
- «ՀՀ պետական պարտքի կառավարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ»
2. փետրվարի 19-ին՝
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշների կիրառության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություն,
- «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացություն:
|
|
|
| ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ | | Մանե Թանդիլյան |
|