Դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1)
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյան
`
Հերիքնազ Տիգրանյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված (Կ-144-25.01.2022-ԱՍ-011/0) նախագծն ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2022 թվականի մարտի 1-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:
3.
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հետևյալ նախագծի վերաբերյալ, քանի որ հանձնաժողովի կարծիքով այս տեսքով նախագիծը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսաանկյունից և լրամշակման կարիք ունի։
1)
ա) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հետևյալ նախագծի վերաբերյալ, քանի որ հանձնաժողովի կարծիքով նախագծով սահմանված անձի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու վերաբերյալ ՍԷԿՏ
համակարգից ստացված տվյալները հիմք ընդունելու դեպքում երկքաղաքացիների
համար կենսաթոշակների վճարման գործընթացը կպարունակի իրական ռիսկեր։
1)
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Բացասական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված հետևյալ նախագծի վերաբերյալ, քանի որ հանձնաժողովի կարծիքով այս տեսքով նախագիծը խնդրահարույց է իրավական որոշակիության տեսաանկյունից:
1)
ա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին