Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 10 արտահերթ նիստի արձանագրությունից
12.06.2023
Ժամը 10:00
114/2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ազգային Ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի 2022 թվականի հունիսի 13-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված հետևյալ նախագծին.
1) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
Կ-574-02.05.2023-ՖՎ-012/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան
Հարակից զեկուցող(ներ)`Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյան
Հրավիրվածներ`Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյան
2.
Քննարկվեց և հաստատվեց (5-կողմ, 0-դեմ) ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը (որոշումը կցվում է).
1) Սույն թվականի հունիսի 23-ին, ժամը 11:00 ԱԺ առաջին մասնաշենքի 334 դահլիճում տեղի կունենա Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀՀ Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում 2022 թ. պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ