Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513 480




Քաղվածք թիվ 8 արտահերթ նիստի արձանագրությունից
21.03.2022
Ժամը 11:00
114 /2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Հանձնաժողովը քննարկեց հետևյալ հարցը.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը
176-28.02.2022-

Հիմնական զեկուցող`ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան
Հրավիրվածներ`ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան
2.
Հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց Ազգային Ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետևյալ օրենքների նախագծերի վերաբերյալ և առաջարկեց Ազգային Ժողովի խորհրդին օրենքների նախագծերն ընդգրկել մարտի 22-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում.
1) Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-182-03.03.2022-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյան
2) «Հայաստանի Հանրապետության, «Երեւանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երեւանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-183-03.03.2022-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ