Տպել
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, դեղերի արտադրություն, ներմուծում եւ անվտանգություն, սանիտարահամաճարակային անվտանգություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 24 նիստի արձանագրությունից
09.11.2023
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրվող հետևյալ նախագծի վերաբերյալ.
1) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյան
Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0 նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։
2.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված՝ Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0 նախագիծն ընդգրկել Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի նոյեմբերի 14-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆարեկ Զեյնալյան