Տպել
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` սահմանադրաիրավական հարցեր, հանրաքվե, կուսակցություններ, ընտրական համակարգ, Ազգային ժողովի կանոնակարգ, Սահմանադրական դատարան, արդարադատություն, դատարանակազմություն, դատախազություն, քննչական մարմիններ, դատական ակտերի հարկադիր կատարում, քրեակատարողական ծառայություն, համաներում, հանրային ծառայություն, նոտարիատ, վարչարարություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ, Սահմանադրության փոփոխություններ, դատավարական օրենսգրքեր, ինչպես նաեւ քաղաքացիական, քրեական օրենսգրքեր, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք
Էլ. փոստ legcom@parliament.am
Հեռ. (374-11) 513 349




Քաղվածք թիվ 18 արտահերթ նիստի արձանագրությունից
10.07.2024
Ժամը 12:00
314 սենյակ
Դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1.
1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
Կ-854-03.06.2024-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Արփինե Դավոյան
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-765-22.01.2024-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Լիլիթ Մինասյան
3) «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-841-07.05.2024-ՊԻ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Լիլիթ Մինասյան
2.
Սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված նախագծերը կներկայացվեն լրամշված տարբերակով։


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ