Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
գիտություն, կրթություն, մշակույթ, հայրենադարձություն, սփյուռքի հետ կապեր, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
Հանձնաժողովը որոշեց՝
1. Քվեարկության արդյունքներով հանձնաժողովի 8 ներկա անդամներից՝ 6 կողմ, 1 դեմ ձայնով, <<Ազգային ժողովի կանոնակարգ>>. սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Արթուր Մանուկյանի թեկնածությունը։ ՀՀ Աժ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյան.
2. Քվեարկության արդյունքներով հանձնաժողովի 8 ներկա անդամներից՝ 6 կողմ, 0 դեմ ձայնով, <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Հակոբ Հակոբյանի թեկնածությունը։ ՀՀ Աժ <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ներկայացուցիչ Գուրգեն Արսենյան.
3. Քվեարկության արդյունքներով հանձնաժողովի 8 ներկա անդամներից ՝ 2 կողմ, 6 դեմ ձայնով, մերժել <<Հայաստան>> խմբակցության կողմից առաջադրված Մանվել Բադալյանի թեկնածությունը։ ՀՀ ԱԺ <<Հայաստան>> խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյան։