բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային,� ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Ազգային ժողովի կանոնակարգին, ինչպես նաեւ սույն կանոնակարգին համապատասխան: 2. Հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքներն են` ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը, բ) բազմակարծությունը, հարցերի ազատ քննարկումը եւ կոլեկտիվ որոշումները, գ) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը: 3. Հանձնաժողովի նախագահը` ա) ստորագրում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները, բ) որոշում է քննարկմանը ներկայացված նախագծի վերաբերյալ հանձնաժողովի կողմից հարակից զեկուցմամբ հանդես գալու հարցը, գ) մասնակցում է Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցություններին: 4. Հանձնաժողովի նիստը վարողը` ա) բացում, ընդհատում եւ փակում է նիստը, բ) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: 5. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը եւ ստուգել դրա ճշտությունը: 6. Հանձնաժողովի նիստերում քննարկվող յուրաքանչյուր օրենքի նախագիծ արխիվացվում է: Նախագծի արխիվային փաթեթը ներառում է քննարկվող նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ շրջանառության մեջ դրված բոլոր պաշտոնական փաստաթղթերը: 7. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը պահպանվում է գործավարի (մասնագետի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո` 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ: 8. Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ: |