National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
առողջապահություն, մայրություն եւ մանկություն
Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513319


27.12.2016

«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ


Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եվ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպեցխորհրդարանական լսումներ «Հոգեբուժական օգնության եվ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Լսումների նպատակն էր քննարկել սույն նախագծով առաջարկվող փոփոխությունները, անրադառնալ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, վերհանել հոգեբուժության ոլորտի ներկայիս խնդիրները եվ գտնել հնարավոր օրենսդրական լուծումներ դրանք հաղթահարելու համար: Լսումներին հրավիրված էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության եվ այլ շահագրգիռ նախարարությունների, Երեվանի քաղաքապետարանի, մարզպետարանների, հոգեբուժական կազմակերպությունների, միջազգային եվ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եվ բուժաշխատողներ:

ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եվ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը ողջունելով ներկաներին, բացման խոսքում նշեց, որ հոգեկան առողջության խնդիրները եվ դրանց օրենսդրական կարգավորման ուղիները միշտ եղել են հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:Հանձնաժողովի նախաձեռնությամբ պարբերաբար հանդիպումներ էին իրականացվում ինչպեսշահագրգիռ նախարարությունների, այնպես եվ մասնագիտական ասոցիացիայի, հասարակական կազմակերպությունների եվ անհատ հոգեբույժների հետ: Բացառություն չէր նաեվ քննարկվող «Հոգեբուժական օգնության եվ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որոնք հանձնաժողովի կողմից ձեվավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվել էինմինչ սույն հանրային լսումները 3 ամիսների ընթացքում: «Հոգեբուժական օգնության եվ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկվել էին մոտ 50 առաջարկություններ եվ դիտարկումներ, որից 20 ընդունվել է հանձնաժողովի կողմից: Ներկայիս հանրային լսումները կրկին դաշտ բացեցին օրենքի նախագիծը քննարկելու եվ առաջարկություններով հանդես գալու համար:

Մասնակիցներին ողջունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ով նույնպես կարեվորեց հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձանց մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, նշելով, որ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ իր հանդիպումն եղել է առաջինը իր պաշտոնըզբաղեցնելուց հետո: Արման Թաթոյանն անդրադարձավ նաեվ դատահոգեբուժական փորձաքննության խնդիրներին եվ այդ խնդիրները կարգավորելուն ուղղված նոր համակարգային փոփոխություններին, ինչըթույլ կտա պաշտպանել ոչ միայն հոգեկան առողջության խանգարում ունեցող անձի, այլեվ հոգեբույժի իրավունքները:

Խորհրդարանական լսումները ողջունեց նաեվ Երեվանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, ով իր ելույթում հույս հայտնեց, որ նոր օրենքի նախագիծը թույլ կտա նաեվ տեղական ինքնակառավարման մարմիններին համակարգել հոգեբուժական ծառայությունների հետ առնչվող իրենց գործունեությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեվ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը, նշելով որ իրենց կազմակերպությունը հոգեկան առողջության ոլորտում աշխատանքներ է իրականացնում 2009 թվականից: Նա շեշտեց, որ այսօր ամբողջ աշխարհում հոգեբուժական հաստատությունների բեռնաթափման եվ համայնքահեն ծառայությունների ներդրման միտում է դիտվում է, ինչեվ եվ պետք է ուղեցույց դառնա նաեվ Հայաստանի հանրապետության կառավարության համար որոշումներ կայացնելիս եվ օրենսդրական փոփոխություններ ներկայացնելիս:

Զեկույցներով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների եվ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը, ՀելսինկյանՔաղաքացիական Ասամբլեյայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը:

Սերգեյ Խաչատրյանը ամփոփ ներկայացրեց օրենքի նախագիծը եվ բոլոր առաջարկվող փոփոխությունները: Ըստ պարոն Խաչատրյանի` գործող օրենքը բազմաթիվ լրամշակումների, նոր կարգավորումների ու օրենսդրական եզրույթների կարիք ունի: Փոխնախարարի տեղակացմամբ` առաջին փոփոխությունը վերաբերում է հոգեկան առողջության եզրույթի վերանայմանը. ներառվել է նաեվ սեփական ներուժը գիտակցելու, կյանքի սթրեսային վիճակները հաղթահարելու, արդյունավետ աշխատելու, ինչպես նաեվ հասարակական կյանքում սեփական ներդրումն ունենալու կարողությունը, կայուն հուզականության դրսեվորումը եվ պահպանումը:

Սամվել Թորոսյանը ներկայացրեց Հոգեբուժական ծառայությունների ներկայիս իրավիճակը ՀՀ –ում, մասնավորապես շեշտելով հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձանց թվի աճի միտումը եվ հոգեբուժական հաստատությունների բեռնաթափմանանհրաժեշտությունը ի հաշիվ համայնքահեն սոցիալական խնամքի կենտրոնների ներդմանը: Ըստ պարոն Թորոսյանի, այսպիսի մոտեցումը թույլ կտա դուրս գալ զուտ հիվանդանոցային բժշկական օգնության համակարգից եվ ուշադրությունը կենտրոնացնել արտահիվանդանոցային ծառայությունների մատուցման վրա:

ՀՀ ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի խոշտանգումների եվ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը ներկայացրել է հոգեբուժական օգնության եվ սպասարկման ոլորտում մարդու իրավունքներին առնչվող ՄԻՊ աշխատակազմի դիտարկումների վերլուծությունը: Նշվել է, որ ՄԻՊ-ը հոգեբուժական օգնության եվ սպասարկման վերաբերյալ 2015-2016 թթ.-ին ստացել է 31 դիմում-բողոք, ինչպես նաեվ իրականացվել է 22 արագ արձագանքում, թեժ գծին ստացվել է 66 ահազանգ: Աշխատակազմում տրվել է 39-ը խորհրդատվություն հոգեբուժական օգնության եվ եվսպասարկման վերաբերյալ: Տիկին Գասպարյանը կարեվորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաինտեգրումը հասարակություն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադարձավ հոգեբուժական օգնության տրամադրման խնդիրներին եվ հոգեբուժական հաստատություններում գտնվող անձանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը:

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Լիլիթ Բաղդասարյանն էլ իր ելույթում ներկայացրել է Սպիտակի խնամքի տունը որպես հոգեկան առողջության երկարատեվ խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների այլընտրանքային մոդելը Հայաստանում:

Այնուհետեվ տեղի ունեցան հարց ու պատասխան եվ քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեցին հոգեկան առողջության ոլորտի բարեփոխմանն ուղղված բազմաթիվ առաջարկություններ:

Ամփոփելով լսումները պարոն Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին շահագրգիռ քննարկման համար եվ հորդորեց բոլոր հենչեցրած առաջարկությունները գրավոր ներկայացնելՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եվ մանկության հարցերի մշտական հանձնաժողով ՝ հետագա քննարկման համար:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am