Տպել
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր
Էլ. փոստ foreign.relations@parliament.am
Հեռ. (374-11) 513271




Քաղվածք թիվ 15 նիստի արձանագրությունից
18.10.2013
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2013 թվականի հոկտեմբերի 21- 24-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ նախագծերը.

1) 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` ինտեգրված արժութային շուկայի կազմակերպման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր (կից վերապահումով)
Ն-346-02.10.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան 16 :10
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
2) 2012 թվականի դեկտեմբերի 5-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնգիր
Ն-347-02.10.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան 16 : 20
Հարակից զեկուցող(ներ)`Շիրակ Թորոսյան
3) 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիր
Ն-349-02.10.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ տարածքային նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյան 13 : 15
Հարակից զեկուցող(ներ)`Սամվել Ֆարմանյան
4) 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջգրադարանային բաժանորդագրության համակարգի ստեղծման մասին» 1999 թվականի հունվարի 13-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն (կից հայտարարությամբ)
Ն-350-02.10.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյան 16 : 30
Հարակից զեկուցող(ներ)`Էդմոն Մարուքյան
5) 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիր
Ն-351-02.10.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրապ Մնացականյան 12 : 00
Հարակից զեկուցող(ներ)`Արտակ Զաքարյան
6) 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում ստորագրված «Եվրոպական համայնքների եւ դրանց անդամ պետությունների` մի կողմից, եւ Հայաստանի Հանրապետության ` մյուս կողմից, միջեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի` Եվրոպական միության ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ շրջանակային համաձայնագրի մասին» արձանագրություն
Ն-352-02.10.2013-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հիմնական զեկուցող`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրապ Մնացականյան 12 : 50
Հարակից զեկուցող(ներ)`Արտակ Զաքարյան
2.
Քվեարկության արդյունքներով հանձնաժողովը որոշում չի կայացրել /դրական եզրակացություն չի տրվել/:
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին
Պ-067-04.09.2012-ԱՀ-010/0
Հեղինակ` Զարուհի Փոստանջյան
Հիմնական զեկուցող`Հեղինակ՝ Զարուհի Փոստանջյան 13 : 30
Հարակից զեկուցող(ներ)`ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյան, Արտակ Զաքարյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

02.12.2013
Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից

26.11.2013
Քաղվածք թիվ 18 նիստի արձանագրությունից

07.11.2013
Քաղվածք թիվ 17 նիստի արձանագրությունից

21.10.2013
Քաղվածք թիվ 16 նիստի արձանագրությունից

04.09.2013
Քաղվածք թիվ 14 նիստի արձանագրությունից

17.06.2013
Քաղվածք թիվ 13 նիստի արձանագրությունից

07.06.2013
Քաղվածք թիվ 12 նիստի արձանագրությունից

05.06.2013
Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

17.05.2013
Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

05.04.2013
Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից

22.02.2013
Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից