Տպել
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ
Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513331


10.12.2014

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԽՈՐՀՐԴԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ժամը 11.00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Բաղրամյան 19, ԱԺ 334 դահլիճ) կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝  « Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները » թեմայով։

Շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու խորհրդարանական լսումներին։

Խորհրդարանական լսումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, մասնակիցների տվյալների, ինչպես նաև մասնակցի ելույթի  (ցանկության դեպքում) հայտի մասին, խնդրում ենք մինչև ս.թ. դեկտեմբերի 11-ը ժամը 16.00. հայտնել 011 513 215, 011 513 331 հեռախոսահամարներով կամ gkm@parliament.am էլեկտրոնային փոստով։