Հարգելի
գործընկերներ
,
մինչև
մեր
օրակարգի
հաստատումը
ես
պահանջում
եմ
,
որ
մենք
անդրադառնանք
մի
աննախադեպ
երևույթի
,
հատկապես
,
որ
այս
նստաշրջանի
օրակարգի
հիմնական
թեմաներից
մեկը
լրագրողների
և
խոսքի
ազատության
պաշտպանությունն
է
:
Խոսքը
Բելառուսում
ձերբակալված
բլոգեր
Ալեքսանդր
Լապշինի
մասին
է
:
Հիշեցնեմ
,
Լապշինը
երկքաղաքացի
է՝
ունի
Ռուսաստանի
և
Իսրայելի
քաղաքացիություն
,
նրան
ձերբակալել
են
Մինսկում՝
Ադրբեջանի
նախագահ
Ալիևի
հրահանգով՝
այն
բանի
համար
,
որ
բլոգերը
2011
և
2012
թթ
.
այցելել
է
Լեռնային
Ղարաբաղի
Հանրապետություն՝
լրագրողական
հետաքննություն
անցկացնելու
համար
:
Կարծում
եմ՝
ժամանակն
է
,
որ
մեր
Վեհաժողովը
վերջապես
անդրադառնա
այնպիսի
ամոթալի
և
խայտառակ
մի
երևույթի
,
ինչպիսին
Ադրբեջանի
,
սև
ցուցակն
ե
է
,
որտեղ
այս
պահին
ներառված
է
600 ,persona non grataե,
որոնցից
180-
ը
լրագրողներ
են
,
պրոֆեսիոնալներ
,
ովքեր
այցելել
են
Լեռնային
Ղարաբաղ`
իրենց
լրագրողական
պարտականությունը
կատարելու
համար
:
Հարգելի
գործընկերներ
,
ուզում
եմ
ձեզ
մի
պարզ
հարց
տալ
.
քանի՞
հազար
մարդ
պետք
է
ավելանա
Ադրբեջանի
,
սև
ցուցակում
ե,
որպեսզի
մեր
Վեհաժողովը
վերջապես
դրան
անդրադառնա
,
քանի՞
լրագրող
,
զանգվածային
լրատվության
ներկայացուցիչ
ԼՂՀ
այցելելու
համար
Ադրբեջանի
պահանջով
պետք
է
հետախուզվի
Ինտերպոլով
,
որպեսզի
մենք
հասկանանք
,
որ
մեր
լռությունն
ուղղակի
դատապարտելի
է
:
Ժամանակն
է
,
որ
մեր
կազմակերպությունը
վերջապես
զարթնի
իր
Լեթարգիական
քնից
և
արձագանքի
Ադրբեջանի
այս
խայտառակ
քաղաքականությանը՝
ուղղված
խոսքի
,
խղճի
,
մամուլի
ազատության
դեմ
:
Եվ
առնվազն
տարակուսելի
է
,
որ
ի
տարբերություն
բազմաթիվ
լրագրողական
միջազգային
կազմակերպությունների
,
Եվրոպայի
խորհրդի՝
Լրագրողների
Պաշտպանության
Պլատֆորմն
որևէ
կերպ
չարձագանքեց
Լապշինի
ձերբակալությանը
և
արտահանձման
պահանջին
:
Մամուլի
,
խոսքի
,
խղճի
ազատությունը
բացարձակ
արժեք
է
,
և
որևէ
երկիր
իրավունք
չունի
խոչընդոտելու
և
արգելելու
լրագրողներին՝
կատարելու
իրենց
մասնագիտական
պարտականությունը
:
Ես
կոչ
եմ
անում
մեր
խորհրդարանին
,
ինչպես
նաև
ԵԽ
մարդու
իրավունքների
հանձնակատարին
անհապաղ
արձագանքել
բլոգեր
Ալեքսանդր
Լապշինի
գործին
և
թույլ
չտալ
,
որ
Լապշինին
արտահանձնեն
Ադրբեջանին
: