30.05.2017 |
Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է Դիոգո Պինտոյին այս կարեւոր առաքելությունն ստանձնելու կապակցությամբ : Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է հանձնաժողովի կատարած այն աշխատանքները , որոնք վերաբերում են միջազգային կառույցներում ՀՀ եւ Արցախի արտաքին քաղաքական օրակարգին : Պարոն Պինտոն իր հերթին ներկայացրել է կազմակերպության օրակարգում առկա խնդիրները եւ առաջիկա անելիքները : Կողմերը փոխանակել են այն տեղեկատվական բազան , որն անհրաժեշտ է ներկայացնել Եվրոպական խորհրդարանում , ԵԽԽՎ - ում՝ ԼՂ հիմնախնդրի եւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում առկա խնդիրների վերաբերյալ : Քննարկվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ շփումներն առավել ակտիվ դարձնելու հարցը : Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է առաջիկայում Եվրոպական խորհրդարանում Սարսանգի ջրամբարի հետ կապված խնդրի քննարկման անթույլատրելիության հարցը՝ նշելով , որ ԵԽԽՎ - ում առաջիկայում քննարկվելու է Ադրբեջանի լոբբիստների եւ , խավիարային դիվանագիտության ե մեջ ներգրավված եվրոպացի պատգամավորների խնդիրը , որոնց ցանկում է նաեւ Սարսանգի ջրամբարին առնչվող բանաձեւի հեղինակ Միլիսա Մարկովիչը : Հանձնաժողովի նախագահն ընդգծել է , որ խնդիրը քննարկվել է նաեւ օրեր առաջ մեր երկիր ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ : Տիկին Զոհրաբյանը հույս է հայտնել , որ , Հայաստանի եվրոպացի բարեկամներ ե կազմակերպությունն իր անաչառ ջանքերը կգործադրի , որպեսզի եվրոպացի պատգամավորները եւ եվրոպական հանրությունն օբյեկտիվ ու ճշգրիտ տեղեկատվություն ստանան թե՛ ԼՂ հիմնախնդրի , թե՛ նաեւ առանձին պատգամավորների իրական գործունեության վերաբերյալ : |