01.03.2016 |
2016 թվականի մարտի 4-ին ժամը 10:00-ին, Ազգային ժողովի սոցիալական հարցերի եւ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ կազմակերպում են խորհրդարանական լսումներ հետեւյալ թեմայով. Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի եւ ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին. ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ներկայացում . Մայրության եւ բազմազավակության հարցեր Լսումները տեղի կունենան` «Արմենիա Մարիոթ», «Արարատ» սրահում: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից եւ հրավիրվածներից բացի, լսումներին կարող են մասնակցել լսումներին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձինք: Լսումներին մասնակցելու համար հայտերը կարող են ներկայացվել մինչեւ 2016 թվականի մարտի 2-ի ժամը 13:00-ը հետեւյալ հեռախոսահամարներով՝ 011-513-288 եւ 011-513-319 կամ hhkl@parliament.am , social@parliament.am եւ health@parliament.am էլ. փոստերով: Լսումների թեմային վերաբերող լրացուցիչ նյութեր առկա լինելու դեպքում, դրանք կարող են ուղարկվել հանձնաժողովներին մինչեւ 2016 թվականի մարտի 2-ի ժամը 13:00-ն, հետեւյալ hhkl@parliament.am , social@parliament.am եւ health@parliament.am էլ փոստերով: |