Տպել
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ
Էլ. փոստ tktih@parliament.am
Հեռ. (374-11) 513231


14.12.2016

12.12.16 ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՄՓՈՓՈՒՄ
ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը ս/թ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ ,Տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և ,Տեղական տուրքերի եւ վճարների մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթների վերաբերյալ: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորները, Կառավարության ներկայացուցիչները, համայնքների ղեկավարները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ու ոլորտի փորձագետները։ Բացման խոսքում hանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը ողջունեց բոլոր ներկաներին և առաջարկեց ավելի առարկայական քննարկում իրականացնել՝ անդրադառնալով առանցքային հարցերին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախագծերի փաթեթների վերաբերյալ, նախապես ներկայացված, առաջարկների և առարկությունների շուրջ նախարարության մոտեցումը, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին: Քննարկվող թեմաների վերաբերյալ իրենց տեսակետը հայտնեցին ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ` Արաիկ Հովհաննիսյանը, պատգամավորներ՝ Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Մարգարյանը և Կորյուն Նահապետյանը: Նախագծերի փաթեթների վերաբերյալ առաջարկներով և ելույթներով հանդես եկան նաև Ջրվեժ համայնքի ղեկավար՝ Ռոբերտ Պետրոսյանը և Թումանյան համայնքի ավագանու անդամ՝ Մերուժան Խեչոյանը: Հասարակական կազմակերպություններից ելույթով հանդես եկան Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ՝ Ջեմմա Հասրաթյանը, Համայնքների ավագանիների ասոցիացիայի փոխնախագահ՝ Արտակ Պետրոսյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ՝ Էմին Երիցյանը, Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ՝ Վահան Մովսիսյանը և նույն կազմակերպության անդամ՝ Վահրամ Շահբազյանը: Ամփոփիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը արդյունավետ գնահատեց խորհրդարանական լսումները և ներկաներին շնորհակալություն հայտնեց մասնակցության համար: