National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում
Էլ. փոստ vasura@parliament.am
Հեռ. (374-11) 513415


01.07.2016

Համեմատական տեղեկանք - ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացութկամբ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ

N

Հանձնաժողովի առաջարկություններ

Գերատեսչությունների պատասխաններ

Գերատեսչություններ

1.

Մատակարարի հետ որեւէ կապ ունեցող ընկերության միջոցով գազի հաշվիչների ստուգաչափման աշխատանքների կատարումը բացառելու առաջարկի վերաբերյալ.

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 16.09.2015թ. 324Ն որոշմամբ(http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=100997) փոփոխություն է կատարվել բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններում, համաձայն որի բաժանորդները կարող են իրենց գազասպառման համակարգին ամրակցված առեւտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգումը սեփական միջոցների հաշվին պատվիրել նաեւ հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման իրավունք ունեցող այլ կազմակերպությունների:

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

2.

Ներտնային  գազամատակարարման  համակարգի  տեխնիկական  սպասարկման անվտանգության խնդիրները, մասնավորապես՝

Գազամատակարարման անվտանգության ապահովման ծառայության ծախսերը բնական գազի վաճառքի սակագնում ներառելու եւ այդ ծառայության մատուցումը բացառապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վերապահելու առաջարկի վերաբերյալ.

 

 

Գազամատակարարման անվտանգության ապահովման ծառայության ծախսերը բնական գազի վաճառքի սակագնում ներառելու եւ այդ ծառայության մատուցումը բացառապես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վերապահելու առաջարկի վերաբերյալ.

ՀՀ վարչապետի 2004թ. դեկտեմբերի 30-ի 080-8593 եւ 2005թ. հունվարի 24-ի 052-356 հանձնարարականների, ինչպես նաեւ ջեռուցման սեզոնում տեղի ունեցած դժբախտ պատահարների պատճառների եւ դրանց կանխարգելման միջոցների վերլուծության արդյունքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2005թ. փետրվարի 9-ի 14Ա որոշմամբ սահմանել է գազասպառման համակարգերի անվտանգության ապահովման սկզբունքները, համաձայն որոնց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (ներկայումս՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ)է վերապահվել գազասպառման համակարգերի սպասարկման աշխատանքներն այլ ընկերություններին փոխանցելո ւիրավունքը եւ պատասխանատվությունը` այդ ընկերությունների կողմից կատարված աշխատանքների որակի համար։

Այնուհետեւ, սպառողների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումը որպես պարտադիր կատարման նորմ ամրագրվել է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի 2399Ն որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգով եւ ուղղված է գազասպառման համակարգի անվտանգ շահագործմանը։ Ընդ որում, բազմաբնակարան շենքերի բնակարանների, բազմաբնակարան շենքերում տեղակայված կազմակերպությունների եւ առանձնատների ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ընթացքում անվտանգությունն ապահովում է գազամատակարար կազմակերպությունը (նշված կանոնակարգի 2-րդ բաժնի 12-րդ կետ), որը տեխնիկական սպասարկման աշխատանքները կարող է կատարել անձամբ կամ պայմանագրով հանձնարարել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված չափորոշիչներով (հանձնաժողովի 04.10.2005թ. 139Ա որոշում) ընտրված այլ սպասարկող անձի (հանձնաժողովի 08.07.2005թ. 95Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 3.18 կետ)։ 2005թ-ից մինչեւ 2007թ. հուլիս ամիսը տեխնիկական սպասարկման գործառույթն իրականացնում էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն։ Սակայն, աննախադեպ տեմպերով իրականացվող գազամատակարարման վերականգնման, գազաֆիկացման աշխատանքների եւ ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման գործառույթի համատեղումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն արդյունավետ չհամարելով, 2007թ. հուլիս ամսից տեխնիկական սպասարկման ծառայության մատուցումը պայմանագրով հանձնարարեց մասնագիտացված «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ընկերությանը։ Ինչ վերաբերում է մնացած կազմակերպությունների (ոչ կենցաղային սպառում ունեցողներ) գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքներին, ապա դրանց իրականացման պարտավորությունը եւ պատասխանատվությունը կրում են այն կազմակերպությունները, որոնք կարող են գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման պայմանագիր կնքել մատակարարի կամ սպասարկող այլ անձի հետ, կամ ունենալ մասնագիտացված անձնակազմ` տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման համար։

Հարկ է նաեւ նշել, որ գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության արժեքի ներառումը վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագներում կթուլացնի այդ աշխատանքների կատարման նկատմամբ հսկողությունը (այդ թվում՝ բաժանորդի կողմից), քանի որ նույնիսկ տեխնիկական սպասարկման աշխատանքների չիրականացման կամ մասնակի իրականացման պարագայում բաժանորդները ստիպված կլինեին վճարել դրա արժեքը՝ սպառած գազի դիմաց վճարումներն իրականացնելիս։ Մինչդեռ, գործող համակարգի պարագայում, համաձայն մատակարարի եւ բաժանորդի միջեւ կնքված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համաձայնագրի՝ հաշվարկային կիսամյակի համար տեխնիկական սպասարկման իրականացումը հավաստվում է ընկերության ներկայացուցչի եւ բաժանորդի կողմից ստորագրված համապատասխան ակտով, որը բաժանորդը կարող էչստորագրել աշխատանքները չկատարելու կամ մասնակի կատարելու դեպքում: Միեւնույն ժամանակ, գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայություն մատուցելու պարտավորությունը խախտելու դեպքում բաժանորդը տվյալ կիսամյակի համար տեխնիկական սպասարկման ծառայության վճար չի վճարում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

3.

ՀՀ գազամատակարարման համակարգում բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման մեթոդաբանությունը, դինամիկան եւ իջեցման ուղիները, մասնավորապես՝

ՀՀ գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, նոր հաշվարկներ կատարելու, կորուստների հաշվարկման մեթոդիկաների վերանայման, նորմատիվային բազայի, սակագների հաշվարկներում ներառված մեծությունների վերաբերյալ.

 

 

ՀՀ գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, նոր հաշվարկներ կատարելու, կորուստների հաշվարկման մեթոդիկաների վերանայման, նորմատիվային բազայի, սակագների հաշվարկներում ներառված մեծությունների վերաբերյալ.

Համապատասխան հիմնավորումներն ու անհրաժեշտ տեղեկատվությունը ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով է ներկայացվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 18.04.2014թ. ՌՆ-725Ս(70-րդ եւ 71-րդ հարցերի պատասխաններ), 16.07.2014թ. ՌՆ-1574Ս(2-րդ կետ),30.09.2014թ. ՌՆ-2235Ս (1-ին կետ) եւ13.10.2014թ. ՌՆ-2331Ս(2-րդ, 5-րդեւ 6-րդ կետեր)գրություններով: Միեւնույն  ժամանակ հայտնում ենք, որ՝

- բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկները պարբերաբար իրականացվում են գործող մեթոդիկաներին համապատասխան եւ այդ ցուցանիշներն արտացոլվում են ընկերության կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվություններում, որոնց համաձայն՝ հաշվարկային կորուստների մեծությունը որպես կանոն գերազանցել է փաստացի կորուստների մեծությանը.

- բնական գազի կորուստների հաշվարկման մեթոդիկաները մշակվել են համապատասխան տեխնիկական գրականության հիման վրա, եւ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը դրանց հնացած լինելու մասին լրացուցիչ հիմնավորման կարիք ունի:Այս առումով, անհրաժեշտ քայլեր կարող են ձեռնարկվել հստակ առաջարկությունների առկայության դեպքում՝ նշելով տեխնիկական գրականության մասով տեղի ունեցած փոփոխությունները, որոնց հիման վրաանհրաժեշտություն է առաջացել փոխություններ կատարել կորուստների հաշվարկման մեթոդիկաներում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

4.

Բնական գազի ներկրման, բաշխման եւ կարգավարի գործառույթների տարանջատման վերաբերյալ

«Էներգետիկայի մասին» ՀՀօրենքի 5-րդհոդվածի 1-ինմասի «ժգ» կետի համաձայն՝ էներգետիկայի   բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից է արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման, արտահանման, ներկրման, համակարգի օպերատորի եւ էլեկտրաէներգետիկական շուկային մատուցվող ծառայությունների գործառույթների տարանջատումը: Նշված գործառույթների տարանջատման սկզբունքի իրացումը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապահովում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով վերապահված լիցենզավորման իրավասության իրականացման շրջանակում, որըօրենքի 10-րդ հոդվածի համաձայն համարվում է նաեւ կարգավորման հիմնական միջոց: Ղեկավարվելով վերը նշվածով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իրականացվող յուրաքանչյուր գործառույթ իմասով տրամադրում է առանձին լիցենզիա՝ իր գործունեության պայմաններով: Ընդ որում, լիցենզավորված գործունեության յուրաքանչյուր տեսակով վարվում է առանձնացված հաշվառում:

Միաժամանակ, ՀՀ բնական գազի ներկրման, բաշխման եւ համակարգի օպերատորի գործառույթների իրականացումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ամրագրված է նաեւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված միջպետական համաձայնագրերով:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

5.

Բնական գազի ամսական մինչեւ 10000 խմ եւ 10000 խմ ու ավելի սպառում ունեցող սպառողական խմբերից բացի այլ սպառողական խմբեր եւս առանձնացնելու առաջարկության վերաբերյալ.

«Էներգետիկայի մասին» ՀՀ  օրենքի 21-րդհոդվածի 1-ինմասի «դ»կետիհամաձայն, որպես սակագների ձեւավորման սկզբունք՝ սահմանված են տարբերակված սակագների կիրառման հիմքերը, որոնց հիման վրա գազամատակարարման համակարգում գործող սակագները տարանջատվել են ըստ սպառման ծավալի, այնէ` մինչեւ 10000 խմ սպառում ունեցող եւ 10000 խմ ու ավելի սպառում ունեցող սպառողներ։ Նշված սկզբունքի կիրառման արդյունքում խոշոր սպառողների նկատմամբ կիրառվել է տարբերակված մոտեցում, քանի որ վերջիններս հիմնականում միջին եւ բարձր ճնշման գազատարներից օգտվող սպառողներն են եւ գազամատակարարման համակարգում առաջացնում են ավելի փոքր ծախսեր։ Միեւնույն ժամանակ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 21.12.2004թ. 168Ա որոշմամբ հաստատված գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկայով նախատեսված են բնական գազի սակագների տարբերակման մի շարք մոտեցումներ, այդ թվում՝սպառողական խմբերի դասակարգում ըստ տնտեսության ճյուղերի:

Սակագնային համակարգի փոփոխությունն իրականացնելիս անհրաժեշտ է հավաքել եւ ստեղծել սպառման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բազա, առավել մանրամասն վերլուծել եւ գնահատել սպառողական տարբեր խմբերի տնտեսական գործունեության վրա այդ փոփոխությունների ազդեցությունը, մատակարար ընկերության տեխնիկական հնարավորություններն ու ռիսկերը, կազմակերպել քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որի արդյունքում գործող համակարգի նկատմամբ առավել ընդունելի եւ հիմնավորված սակագնային համակարգի վերաբերյալ դիրքորոշում ձեւավորելու դեպքում նոր միայն իրականացնել համապատասխան փոփոխություններ:

Այսառումովտեղեկացնումենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է բնական գազի սպառողական խմբերի գործող դասակարգման դրական եւ բացասական կողմերի վերլուծություն, կազմակերպվել են նախնական քննարկումներ հանձնաժողովիեւ «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝գնահատելով գազամատակարարման համակարգում այլ սակագնային համակարգերի կիրառման հնարավորությունները: Այդ նպատակով «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ից նախապես պահանջվել եւ ստացվել է տեղեկատվություն բնական գազի սպառման ծավալների եւ բաժանորդների քանակի վերաբերյալ՝ ըստ ամիսների, ամսական սպառման տարբեր ծավալների եւ տնտեսության ճյուղերի: Նշված տեղեկատվության ուսումնասիրության եւ վերլուծության արդյունքում քննարկվել է սպառման ծավալից կախված սպառողների վարքը: Վերլուծության նախնական արդյունքները ցույց են տվել, որ բնական գազի սպառողական խմբերի գործող դասակարգմամբ նախատեսված ամսական 10000 խմ սպառման շեմով պայմանավորված խնդիրներ առաջանում են զգալիորեն փոքր թվով սպառողների մոտ, եւ ներկայումս սպառողների մեծ մասն իր տնտեսական գործունեությունը հարմարեցրել է բնական գազի սպառողական խմբերի գործող դասակարգման հետ:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) հովանավորությամբ ԱՄՆ-ի հանրային ծառայությունների կարգավորողների ազգային ասոցիացիայի (NARUC) հետ համագործակցության շրջանակում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու՝ բնական գազի սպառողական խմբերի դասակարգման, սպառողների ու մատակարարի միջեւ ռիսկերի հավասարակշռման եւ բնական գազի պահեստավորման հարցերի վերաբերյալ: Հանձնաժողով են այցելել միջազգային փորձագետներ, տեղում իրականացրել են ուսումնասիրություններ, ներկայացրել միջազգային փորձի օրինակներ:

Այսպիսով, բնական գազի սպառողական խմբերի դասակարգման վերաբերյալ իրականացված վերլուծությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում դեռեւս չի ձեւավորվել գործող համակարգի նկատմամբ առավել ընդունելի եւ հիմնավորված այլընտրանքային տարբերակ, որը հնարավոր կլինի դարձնել հանրային քննարկման առարկա: Հայտնում ենք նաեւ, որ նշված հարցը մշտապես գտնվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

6.

Բնական գազի գործող սակագների հաշվարկման ժամանակ ընկերության հայտով ներկայացրած եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած ծախսերի տարբերության, գործող սակագների հաշվարկներում նորոգման եւ նյութական ծախսերի ավելացման վերաբերյալ.

 

2013թ. հուլիսի 7-ից գործող բնական գազի սակագնի հաշվարկման ժամանակ ընկերության ներկայացրած հայտը՝ բոլոր հիմնավորումներով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվարկները՝ համապատասխան մանրամասներով եւ բարձրացված հարցադրումների պատասխանները 18.04.2014թ. ՌՆ-725Ս, 03.06.2014թ. ՌՆ-1131Ս, 16.07.2014թ. ՌՆ-1574Ս, 29.07.2014թ. ՌՆ-1665Ս,29.07.2014թ. ՌՆ-1666Ս,30.09.2014թ. ՌՆ-2235Ս, 13.10.2014թ. ՌՆ-2331Ս, 13.10.2014թ. ՌՆ-2332Ս, 17.11.2014թ. ՌՆ-2587Ս, 02.12.2014թ. ՌՆ-2709Ս եւ 24.12.2014թ. ՌՆ-2896Ս գրություններով ներկայացվել են գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:Ուստի, ընդունելի չէ այնկարծիքը, թե չի ներկայացվել ընկերության հայտով եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած ծախսերի տարբերության, ինչպես նաեւ գործող սակագների հաշվարկներում նորոգման եւ նյութական ծախսերի ավելացման հիմնավորումները:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

7.

Սակագնի հաշվարկում ներառված հիմնական միջոցների մեծության նկատմամբ նվազեցնող գործակիցներ կիրառելու առաջարկության վերաբերյալ.

 

Համապատասխան պարզաբանումները ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով են ներկայացվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 13.10.2014թ. ՌՆ-2332Սգրության 7-րդ կետով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

8.

Կարգավարման ծառայության վճարի հաշվարկման բանաձեւի վերանայման (այն չկապելով գազամատակարարման համակարգում կորուստների մեծության հետ) առաջարկության վերաբերյալ.

 

Գազամատակարարման համակարգի օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման սակագինը, համաձայն գործող մեթոդիկայի՝որոշվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անհրաժեշտ հասույթում կարգավարման ծառայության մասնաբաժինը բաժանելով Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի ծավալի վրա: Այս պարագայում, ներկրված բնական գազի ծավալում կորուստների մեծությունը ներառելը կամ չներառելը որեւէ ազդեցություն չէր կարող ունենալ վերջնական սպառողների սակագների վրա, քանի որ երկու դեպքում էլ պետք է ապահովվեր գազամատակարարման համակարգի օպերատիվ տեխնոլոգիական կարգավարման ծառայության համար անհրաժեշտ հասույթը: Մասնավորապես, եթե մեթոդիակայով նախատեսված կարգավարման ծառայության սակագնի հաշվարկման բանաձեւի հայտարարում ներկրված բնական գազի ծավալից նվազեցվեր գազամատակարարման համակարգի կորուստների մեծությունը, ապա կարգավարման ծառայության սակագինը կստացվեր ավելի բարձր: Այնուհետեւ, գազամատակարարման համակարգի կարգավարման ծառայության արժեքը որոշելիս նշված սակագինը պետք է կիրառվեր բնական գազի ներկրման՝ կորուստները նվազեցված ծավալի վրա, որի արդյունքում պետք է ստացվեր կարգավարման ծառայության համար անհրաժեշտ նույն հասույթը:

Միեւնույն ժամանակ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ վերջնական սպառողների սակագների հաջորդ վերանայումների ժամանակ կարգավորվող ընկերությունների կողմից ստացվող հայտերը, ներառյալ՝ հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից կատարված հաշվարկները հնարավորինս մատչելի ձեւով կներկայացվեն եւ կհրապարակվեն հանձնաժողովի ինտերնետային կայքում՝ հնարավորություն տալով ցանկացած շահագրգիռ անձի այդ նյութերի ուսումնասիրության արդյունքում ստանալու իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները՝ նվազագույնի հասցնելով լրացուցիչ պարզաբանումների ներկայացման անհրաժեշտությունը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

9.

Բացառել գազի հաշվիչների ստուգաչափման եւ նորոգման աշխատանքների կատարումը մատակարարի հետ որեւէ կապ ունեցող ընկերությունների կողմից (բացառել փոխկապակցված անձանց հնարավորությունը), հաշվի առնելով այն հանգամանքը, որ մատակարարը սպառված գազի ծավալների հաշվարկման խնդրում շահագրգիռ կողմ է:

 

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կենցաղային եւ արդյունաբերական գազի հաշվիչների վերանորոգման աշխատանքներ իրականացվում են երեք ընկերությունների կողմից, որոնք հանդիսանում են հանրապետությունում Սլովակիայի, Ֆրանսիայի, Իրանի Իսլամական Հանրապետության գազի հաշվիչների արտադրության առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: Վերջիններս հագեցված են վերոհիշյալ ընկերությունների կողմից տրամադրված եւ երաշխավորված տեխնիկական միջոցներով եւ չափողական համակարգերով: ՀՀ-ում բացակայում են նմանատիպ հագեցվածությամբ այլ ընկերությունները:

Ինչ վերաբերվում է կենցաղային եւ արդյունաբերական գազի հաշվիչների ստուգաչափմանը, ապա հայտնում ենք, որ այդ գործառույթն իրականացվում է Չափագիտության ազգային մարմնի` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից: Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նման մոտեցումը համապատասխանում է եւ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության անդամ երկրներում: ԵԱՏՄ անդամ երկրներում, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում ՌԴ կառավարության 20.04.2010թ. N 250 որոշմամբ սահմանված է չափման միջոցների ցանկ (այդ թվում Հանրային ծառայությունների ոլորտը), որում ընդգրկված չափման միջոցների ստուգաչափումն իրականացվում է բացառապես Ռոսստանդարտի կողմից:

Նմանատիպ մոտեցում կա նաեւ Եվրամիության անդամ երկրներում՝ մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետության 16 մարզերում, որտեղ էլեկտրականության, գազի, ջրի, ջերմության եւ այլ մեծությունների համար օգտագործվող չափման միջոցների պարտադիր ստուգաչափումն իրականացվում է Գերմանիայի Չափագիտության Ակադեմիայի (DAM) համապատասխան դաշնային կառույցների կողմից:

Սլովակիայում այդ աշխատանքներն իրականացվում են Սլովակիայի Չափագիտության ինստիտուտի (SIM) կողմից եւ այլն:

Այս գործառույթի իրականացումն ամրագրված է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքով, որը ներդաշնակեցվել է Եվրամիության (2012թ.) եւ ԵԱՏՄ (2014թ) օրենսդրությանը, համաձայն որի «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվող տեսակի հաստատման եւ ստուգաչափման արդյունքները ճանաչվում են տասնյակ երկրների կողմից, որն էլ հնարավորություն է տալիս մեր արտադրողներին այդ երկրներում իրենց տնտեսական գործունեությունն (ազատ շրջանառությունը) իրականացնել առանց լրացուցիչ ծախսերի:

  Այսպիսով կենցաղային եւ արդյունաբերական գազի հաշվիչների ստուգաչափման աշխատանքներն իրականացվում են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից, որը հանրապետություն գազ մատակարարող ընկերության հետ չունի որեւէ փոխկապակցվածություն:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

10.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11.

Ազատականացնել գազի հաշվիչների նախաստուգաչափման, վերանորոգման եւ ստուգաչափման ծառայությունների մատուցման շուկան: Այդ նպատակով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին վերապահել նշված ծառայությունների, ներառյալ հաշվիչ սարքերի ստուգաչափումը, արտոնագրային պահանջների մշակման, այդ ծառայությունները մատուցող ընկերություններին արտոնագրելու եւ նրանց կողմից արտոնագրի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պատասխանատվությունը, իսկ այդ ծառայությունների մատուցումը, ներառյալ հաշվիչների ստուգաչափումը, վերապահել մատակարարի եւ արտոնագիր տրամադրողի հետ որեւէ կապ չունեցող արտոնագիր ստացած (լիցենզավորված) մասնավոր ընկերություններին:

«Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին վերապահել արտոնագրված ընկերությունների կողմից գազի հաշվիչ սարքերի սուգաչափման արդյունքների ընտրանքային կամ պատվիրատուների պահանջով ստուգումներ կատարելու եւ խատումների հայտնաբերման դեպքում օրենքով սահմանված պատժամիջոցներ (ընդհուպ մինչեւ արտոնագրի գործողության ժամանակավոր կասեցումը) կիրառելու իրավասությունը: Այդպիսով՝ չափագիտության ազգային կենտրոնին վերապահել անաչառ արբիտրի դերակատարում:

«Տեսչական մարմիններ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմին է հանդիսանում նույն օրենքով ստեղծված տեսչական մարմինը եւ ոլորտում այլ վերահսկողություն իրականացնող մարմին չի կարող գործել։

Թույլտվությունների, արտոնագրերի եւ լիցենզիաների տրամադրումը եւ դրա նկատմամբ իրականացվող վերահսկողությունը նույն մարմնի կողմից պարունակում է շահերի բախում՝ հակասելով ՀՀ-ում իրականացվող տեսչական բարեփոխումների հիմնական սկզբունքների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

12.

Ստուգաչափման եւ վերանորոգման ծառայությունների շուկայում անհրաժեշտ մրցակցուրթյունն ապահովելու նպատակով «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետով որոշված՝ գազահաշվիչների ստուգաչափման համար նվազագույն գնի փոխարեն սահմանել առավելագույն շեմ, իսկ ծառայությունների մատուցումն ապահովելու համար ներդրումները խրախուսելու նպատակով, ողջամիտ ժամանակահատվածում դրանց ինքնագնումը երաշխավորելու առումով, անհրաժեշտության դեպքում ինքնագնման ժամանակահատվածում ծառայությունների մատուցման առավելագույն շեմը գերազանցող ծախսերի փոխհատուցումը նախատեսել գազի սակագնի հաշվին:

Առաջարկություն 1-ինի պատասխանի մեջ նշված է, որ կենցաղային եւ արդյունաբերական գազի հաշվիչների ստուգաչափման գործընթացը երկրի Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից իրականացնելը միջազգային գործելակերպում ընդունված նորմ է, ուստի տվյալ գործառույթի, շուկայում անհրաժեշտ մրցակցությունն ապահովելու նպատակով, մրցակցային դաշտում նախատեսելը կլինի ոչ նպատակահարմար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

13.

Արդարացված չէ բաժանորդ-կազմակերպությունների գազահաշվիչների ստուգաչափման աշխատանքների կատարումը մատակարարի հաշվին՝ գազի սակագնում այդ ծախսերի ընդգրկման մոտեցումը

Հայտնում ենք, որ մատակարարի հաշվին աշխատանքների կատարման ծախսերը գազի սակագնում ներառելու հարցը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության շրջանակներում:

Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում առաջարկությունների բոլոր կետերի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

14.

Գազի հաշվիչների ստուգաչափման եւ նորոգման գործընթացի հետ կապված առաջարկությունների վերաբերյալ

Գազի հաշվիչների ստուգաչափման եւ նորոգման աշխատանքներն իրականացվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 4-ի 882-Ն որոշման համաձայն ՀՀ-ում չափագիտության ազգային մարմնի` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից: «Չափագիտության  ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի  կողմից տրված  լիցենզիայի  հիման  վրա ՀՀ-ում գազի  հաշվիչ  սարքերի  վերանորոգում  եւ նախաստուգաչափում իրականացնում են «Գազ  Սուզան  Արմենիա» ՀՁ-ն, «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ն եւ «ՀայԿազմգազ» ՓԲԸ-ն: Այդ գործառույթները կարող են նաեւ իրականացնել համապատասխան մասնագետներով եւ տեխնիկապես համալրված, «Չափագիտության  ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի  կողմից լիցենզավորված այլ ընկերություններ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

 

15.

Գազամատակարարման համակարգի տեղափոխման եւ բաշխման ցանցերում կորուստների հաշվարկման մեթոդիկաների վերաբերյալ.

Համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի եւ այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ, կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները: Իսկ 28-րդ հոդվածի 1-ին մասի թ) պարբերության համաձայն, գործունեության լիցենզիա ունեցող անձը պարտավոր է ՀԾԿՀ-ի հաստատմանը ներկայացնել տեխնոլոգիական անխուսափելի կորուստների, վառելիքի տեսակարար ծախսերի, սեփական կարիքների համար օգտագործվող էներգիայի, բնական գազի եւ սակագնի տարր կազմող այլ մեծությունների հաշվարկման մեթոդիկաները: Հայտնում ենք նաեւ, որ բնական գազի համակարգում անխուսափելի տեխնոլոգիական կորուստների հաշվարկման մեթոդիկայի մշակման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտական եւ նյութատեխնիկական բազայով համալրված կազմակերպություն, որին հնարավոր է պատվիրել այդ աշխատանքների իրականացումը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

 

16.

Բն ա կա ն գ ա զի ս տ որի ն ա յրմա ն ջ ե րմ ութ յան վ երա հս կողո ւ թյ ուն ը գ ազի ստոր ին ա յ րման ջերմո ւթյան վերահս կո ղ ո ւթյ ու ն ը ա րդյու նավ ետ դա ր ձ նելու, ա ր դ յու նք նե րի ն կատմամբ վստ ա հ ո ւթյ ունը մեծա ց նելու համ ար ա ռաջար կո ւ մ են ք՝ ա յ դ ա շխատ ան քն ե ր ու մ նե րգ րվ վ ել ս պառ ողն եր ի շահերը պաշտ պա ն ող հ աս արա կ ական կազմ ակ երպո ւ թյ ո ւննե րի ց

Հանձնաժողովի 1-ին խմբի ներկայացրած՝ Բնական գազի ստորին այրման ջերմության վերահսկողությունն արդյունավետ դարձնելու, ինչպես նաեւ արդյունքների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու համար այդ աշխատանքներում հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիական շարժումներից ներկայացուցիչներ ներգրավելու Հանձնաժողովի առաջարկությանը ընդունելի ենք համարում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

17.

Հայաս տա նի Հա նրապ ետ ութ յան գ ա զամա տ ա կա րա ր մա ն եւ գ ա զատ րա նսպ որ տ ա յին համա կ ա րգի զարգաց մ ա ն ա յլընտր ա նքային ու ղիների ստ եղծ մա ն հնարա վո րութ յու նն երի վերաբերյալ: Այդ ի մա ս տ ով աշ խ ա տ ա նք ա յին խ մ բի կողմ ից կա րեւորվո ւ մ է Ռուս աստա նի Դաշ նու թյա ն եւ ա յլ երկրների ա րդյունահա նողներից բնական գ ա զի ա յլ ընտրա նքային ներկ րմա ն ( Ռու սաստա ն ի տա րած քով եւ գ ա զատ րա նսպ որ տա յ ին հա մ ա կա րգի մ իջոց ով) հնար ա վոր ութ յու ն ների բաց ա - հա յտումը :

Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է ապահովել իր տարածքով բնական գազի տարանցում` պայմանավորված այդ գործընթացից բխող տնտեսական եւ քաղաքական առավելություններով: Նման ծրագրի իրականացման համար պետք է հաշվի առնենք տարածաշրջանում եւ համաշխարհային գազի շուկայում ստեղծված իրավիճակը` գազ արդյունահանող, տարանցիկ եւ սպառող պետությունների քաղաքական ու տնտեսական շահերն ու հնարավորությունները:

.NABUCCO ծրագիրը վաղուց արդեն եվրոմիության էներգետիկ անվտանգության օրակարգից գրեթե հանված նախագիծ է:

. Իրանի գազի հիմնական պաշարները գտնվում են Պարսից ծոցի շրջանում, հետեւաբար կարճաժամկետ կտրվածքով գազի մեծ պաշարների մղումը դեպի հյուսիս տեխնիկապես խնդրահարույց է:

. Ներկայումս կարող ենք կենտրոնանալ միայն Իրանից դեպի Վրաստան, վերջինիս ներքին շուկայի բավարարման համար գազի տարանցման գործընթացի վրա: Այլ խոշոր նախագծերի մասին մոտ ապագայում խոսելն իրատեսական չէ:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

18.

Հանձնաժողովի 4-րդ խմբի հարցադրումների վերաբերյալ

Հանձնաժողովի 4-րդ խմբի մեր իրավասության շրջանակներին վերաբերվող վերլուծության մասին.

  ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել  «Հայաստանի մինչեւ 2030թ. գազամատակարարման եւ գազաֆիկացման գլխավոր սխեմա» փաստաթղթի նախագծի (Փաստաթուղթ) վերաբերյալ քննարկումներ: Փաստաթղթում ներառված են ՀՀ գազամատակարարման հուսալիության, գազամատակարարման համակարգի զարգացման, ընդլայնման, ինչպես նաեւ ներդրումային գործընթացների պլանավորման եւ դրանց արդյունավետության գնահատման աշխատանքները: Քննարկման արդյունքներով լրամշակված փաստաթուղթը կներկայացվի բոլոր շահագրգիռ պետական կառավարման մարմիններին եւ կազմակերպություններին:

 

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

19.

 

Բնական գազի փոխադրման եւ բաշխան համակարգում տեխնոլոգիակա կորուստների վերաբերյալ

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետին համապատախան՝ ՀՀ կառավարության 29.04.1999թ. N272 որոշմամբ սահմանվել է, որ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը հաստատում են համապատասխան նախարարությունները կամ գերատեսչությունները՝ համաձայնեցնելով ՀՀ պետական եկամուտների նախարարության հետ:

ՀՀ էներգետիկայի նախարարի 18.06.2007թ. N18-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման), որը համաձայնեցվել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հետ, հաստատվել է «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի, բնական գազի հաղորդման (փոխադրման) եւ բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» (այսուհետեւ՝ Չափեր):

Չափերի 5-րդ եւ 6-րդ կետերում նշված՝ 4.84 եւ 3.8 տոկոսային մեծություններով, որոշվում են համապատասխանաբար՝ բնական գազի փոխադրման եւ բաշխման փաստացի (բնական) կորուստների սահմանային (առավելագույն) չափերը, որոնց սահմաններում թույլատրվում է հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտի նվազեցումը:

Չափերի 8-րդ կետի համաձայն՝ համախառն եկամտից նվազեցման համար հիմք է վերցվում իրական փաստացի կորուստի մեծությունը (սակայն ոչ ավելի, քան 4,84 եւ 3,8 մեծությունները): Մասնավորապես, որպես ասվածի օրինակ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում 2011թ, 2012թ. եւ 2013թ. արդյունքներով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվել է իրական փաստացի կորուստների չափով՝ փոխադրման համակարգում համապատասխանաբար՝ 4,52, 4,05 եւ 4,07 տոկոսային մեծությունները, իսկ բաշխման համակարգում համապատասխանաբար՝ 2,58, 2,35 եւ 2,24 տոկոսային մեծությունները:

ՀՀ էներգետիկայի նախարարի 18.06.2007թ. N18-Ն հրամանի իրավական հիմքը վերը նշված ՀՀ կառավարության 29.04.1999թ. N272 որոշումն է եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի տնտեսագիտական հիմնավորումներն ու կորուստների փաստացի հաշվարկներն են, որոնք քննարկվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) եւ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հետ: Չափերը համաձայնեցվել են ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության հետ եւ ստացել են պետական գրանցում ՀՀ արդարադատության նախարարությունում:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կատարված տնտեսագիտական հիմնավորումների եւ փաստացի կորուստների հաշվարկների հիմքում ընկած է Հանձնաժողովի 2002թ. հունիսի 14-ի N41-Ա եւ դեկտեմբերի 26 N97-Ա որոշումներով հաստատված տեղափոխման եւ բաշխման համակարգում բնական գազի կորուստների հաշվարկման Մեթոդիկաները: Մասնագիտացված կազմակերպության կողմից Մեթոդիկաների համաձայն կատարված հաշվարկներով ստացվել են սահմանային (առավելագույն) կորուստների 4,84 եւ 3,8 տոկոսային մեծությունները:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Չափերի վերանայման հնարավորության հարցը (հարկման նպատակով կորուստների չափերը Հանձնաժողովի կողմից սակագների հաշվարկների հիմքում վերցված չափերի մեծություններին համապատասխանեցնելու վերաբերյալ) քննարկել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ, սակայն վերջինս համաձայն չլինելով Հանձնաժողովի կորուստների տոկոսային մեծությունների հետ, միաժամանակ հիմնվելով ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարությունների միջեւ 02.12.2013թ. կնքված «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների վրա, հայտնել է, որ  ընկերության համար ընդունելի չէ՝ հրամանով հաստատված՝ շահութահարկի հարկման նպատակով կորուստների սահմանային չափերի մեծությունների փոփոխությունը (նվազեցումը) եւ գտնում է, որ այդ դեպքում կփոփոխվեն (կոտնահարվեն) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի իրավունքները եւ շահերը:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

 

Ընդհանուր

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության  եզրակացությունը վերաբերվում է կարգավորող ոլորտին, ինչպես նաեւ այն, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի մասնակցել այդ եզրակացության վերաբերող համապատասխան կառույցների հետ որեւէ  քննարկմանը, ուստի ՀՀ Ազգային ժողովի կայքում զետեղված եզրակացության եւ ՀՀ Ազգային ժողովում դրա քննարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն կամ կարծիք չենք կարող հայտնել:

«Գազպրոն Արմենիա» ՓԲԸ

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am