National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513480




ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ  ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1.Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ստեղծվել եւ գործում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 21-րդ հոդվածի 4-րդ մասին եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ա որոշմանը համապատասխան:

2. Հանձնաժողովը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Կանոնակարգին եւ սույն կանոնակարգին համապատասխան:

3.Հանձնաժողովի գործունեության հիմնական սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների գերակայությունը.

2) բազմակարծությունը, հարցերի ազատ քննարկումը եւ կոլեկտիվ  որոշումները.

3) հրապարակայնության եւ տեղեկատվության մատչելիության ապահովումը:

4. Հանձնաժողովի նախագահը`

1) ապահովում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

2) նախապատրաստում եւ գումարում է Հանձնաժողովի հերթական նիստը, հաստատման է ներկայացնում Հանձնաժողովի հերթական նիստի օրակարգի նախագիծը.

3) գումարում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.

4) վարում է Հանձնաժողովի նիստերը.

5) որոշում է քննարկվող հարցի վերաբերյալ հանձնաժողովի տեսակետը Ազգային ժողովի նիստում հարակից զեկուցմամբ ներկայացնողին.

6) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ ապահովում է դրանց կատարումը.

7) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները եւ դրանց քաղվածքները.

8) ղեկավարում է Հանձնաժողովի քարտուղարության՝ փորձագետների եւ գործավարի (օգնականի) աշխատանքը.

9) կարող  է հարցերի քննարկումներին մասնակցելու համար հրավիրել մասնագետների եւ այլ անձանց.

10) Հանձնաժողովին իրազեկում է նրա որոշումների կատարման ընթացքի մասին.

11) համակարգում է Հանձնաժողովի աշխատանքները Ազգային ժողովի մյուս հանձնաժողովների եւ Ազգային ժողովի աշխատակազմի հետ.

12) մասնակցում է Ազգային ժողովի  աշխատանքային  խորհրդակցություններին:

5. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա իրավասություններն իրականացնում է նրա տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ լիազորված հանձնաժողովի անդամը:

6.Հանձնաժողովի նիստը վարողը՝

1) բացում, ընդհատում  եւ փակում է նիստը.

2) ձայն է տալիս հարցի ու ելույթի համար.

3) որոշում է օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.

4) կազմակերպում է հարցերի եւ ելույթների հերթագրումը, քվեարկության անցկացումը եւ դրանց արդյունքների հրապարակումը.

5) զգուշացնում է՝ անունը, ազգանունը հրապարակելով, Հանձնաժողովի նիստի այն մասնակցին, ով նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները եւ կատարում է սահմանված կարգը խախտող այլ գործողություններ.

6) կարող է ընդմիջել հարցերը եւ ելույթները՝ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու նպատակով.

7) Հանձնաժողովի նիստին հրավիրված անձին հեռացնում է Հանձնաժողովի նիստերի սենյակից, եթե նա նիստի ընթացքում աղմկում է, վիրավորական արտահայտություններ է անում, չի կատարում Հանձնաժողովի նիստը վարողի՝ սույն կանոնակարգից բխող պահանջները.

8) իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված այլ լիազորություններ:

7. Հանձնաժողովի անդամը՝

1) սույն կանոնակարգով նախատեսված դեպքում կարող է առաջադրվել եւ ընտրվել Հանձնաժողովի նախագահի փոխարինող.

2) սահմանված կարգով կարող է ունենալ ելույթներ, տալ հարցեր եւ անել առաջարկություններ  Հանձնաժողովի նիստում.

3) իրավունք ունի ծանոթանալ Հանձնաժողովի նիստի արձանագրությանը.

4) կարող է հրաժարվել Հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցելուց,

5)   պարտավոր է սահմանված կարգով մասնակցել Հանձնաժողովի նիստերին եւ դրանց ներկայանալու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք տեղյակ պահել Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ կատարել Հանձնաժողովի որոշումները:

8. Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող են բաժանվել միայն Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթեր: Հանձնաժողովի նիստի ժամանակ արգելվում է բջջային հեռախոսների օգտագործումը:

9. Հանձնաժողովի նիստում հարցեր տալու եւ ելույթներ ունենալու իրավունք ունեն Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի անդամ չհանդիսացող պատգամավորը, հիմնական զեկուցողը, ինչպես նաեւ նիստը վարողի թույլտվությամբ` Հանձնաժողովի նիստի այլ մասնակիցները: Հարցի քննարկնամ ընթացքում յուրաքանչյուր հարց տվող կամ ելույթ ունեցող կարող է այդ իրավունքից օգտվել ոչ ավելի, քան երկու անգամ` հետեւյալ կանոնների պահպանմամբ`

1) հարցեր տալու (ելույթ ունենալու) նպատակով ձայն ստանալու համար պետք է հերթագրվել.

2) ձայները տրվում են  ըստ հերթագրման հաջորդականության.

3) հերթագրումն իրականացվում է երկու անգամ.

4) երկրորդ անգամ հերթագրումն իրականացվում է առաջին հերթագրմամբ  անձանց ձայն տալուց հետո.

5) առաջին հերթագրմամբ յուրաքանչյուր անձի տրվում է մինչեւ 3 րոպե հարցի համար եւ մինչեւ 7 րոպե ելույթի համար.

6) երկրորդ հերթագրմամբ յուրաքանչյուր անձի տրվում է մինչեւ 2 րոպե հարցի համար եւ մինչեւ 5 րոպե ելույթի համար:

10. Քննարվող հարցի վերաբերյալ մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունենալիս, ելույթ ունեցողը կարող է ներկայացնել քննարկվող հարցի վերաբերյալ առաջարկություններ:

11.Հարակից եւ հիմնական զեկուցողները իրենց եզրափակիչ ելույթներում պարտավոր են անդրադառնալ ներկայացված առաջարկություններին: Հիմնական զեկուցողը եզրափակիչ ելույթում կարող է առաջարկել քննարկվող նախագիծը առանց փոփոխությունների կամ իր համար ընդունելի առաջարկներով դնել քվեարկության կամ հետաձգել նախագծի քվեարկությունը: Նիստը վարողը  անհրաժեշտության դեպքում քվեարկությունից առաջ հստակեցնում է քվեարկվող  նախագծի տեքստը:

12.Հարակից զեկուցողի կողմից Հանձնաժողովի եզրակացության մշակմանը օժանդակում է Հանձնաժողովի աշխատակազմը:

13. Հանձնաժողովի արտահերթ նիստը գումարվում է հետեւյալ կանոնների պահպանմամբ`

1) արտահերթ նիստը գումարվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում.

2)արտահերթ նիստը կարող է գումարվել առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից առնվազն 3 ժամ առաջ.

3) արտահերթ նիստ գումարելու մասին Հանձնաժողովի անդամների նախաձեռնությունն իրականացվում է պատգամավորի ձեւաթղթում իրենց անուն, ազգանունի դիմաց ստորագրելու եւ Հանձնաժողովի նախագահին ներկայացնելու միջոցով.

4) ձեւաթղթում նշվում են արտահերթ նիստի օրակարգը եւ անցկացման ժամկետը, որը չի կարող ձեւաթուղթը հանձնելու պահից 24 ժամից շուտ լինել.

5) ձեւաթղթին կցվում են օրակարգային հարցերի նախագծերը.

6) ձեւաթուղթը Հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ.

7) եթե ձեւաթուղթն անհրաժեշտ քանակի ստորագրություններով հանձնվում է Հանձնաժողովի նախագահին, ապա նա գումարում է  արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած ժամկետում: Արտահերթ նիստի օրակարգը հաստատվում է Հանձնաժողովի որոշմամբ:

14. Հանձնաժողովի նիստում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ փաստաթղթերը արխիվացվում են: Նախագծի արխիվային փաթեթը ներառում է  քննարկվող նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ շրջանառության մեջ դրված բոլոր պաշտոնական փաստաթղթերը:

15. Հանձնաժողովի նիստի արձանագրությունից քաղվածքը պահպանվում է գործավարի (մասնագետի) մոտ, իսկ Հանձնաժողովի լիազորությունների ավարտից հետո` 30 օրվա ընթացքում, տեղափոխվում է Ազգային ժողովի արխիվ:

16.Սույն կանոնակարգն ընդունվում կամ դրանում փոփոխությունները կատարվում են Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ` Հանձնաժողովի որոշմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS