Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513480


17.01.2017

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, ՀՖԿ ծրագրի հետ համագործակցությամբ, խորհրդարանում իրագործում է մասնագիտական և կառուցվածքային կարողությունների զարգացմանն, ինչպես նաև բյուջեի նախագծի, դրա կատարման և աուդիտի հաշվետվությունների ուսումնասիրման ու վերլուծության բարելավմանը նպատակաուղղված աշխատանքներ: Այդ շրջանակներում 2017թ. հունվարի 17, 13:30-18:00 Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում (ք.Երևան, Սարյան փ., շենք 3) տեղի կունենա Հայաստանի ֆինանսների ոլորտի երկխոսություն հետևյալ թեմայով. “Հանրային հաշիվների խորհրդարանական (ենթա) հանձնաժողով և խորհրդարանական հետօրենսդրական վերահսկողություն”: