Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
17.01.2017 |
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, ՀՖԿ ծրագրի հետ համագործակցությամբ, խորհրդարանում իրագործում է մասնագիտական և կառուցվածքային կարողությունների զարգացմանն, ինչպես նաև բյուջեի նախագծի, դրա կատարման և աուդիտի հաշվետվությունների ուսումնասիրման ու վերլուծության բարելավմանը նպատակաուղղված աշխատանքներ: Այդ շրջանակներում 2017թ. հունվարի 17, 13:30-18:00
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում (ք.Երևան, Սարյան փ., շենք 3) տեղի կունենա Հայաստանի ֆինանսների ոլորտի երկխոսություն հետևյալ թեմայով. Հանրային հաշիվների խորհրդարանական (ենթա) հանձնաժողով և խորհրդարանական հետօրենսդրական վերահսկողություն:
|