Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ
Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513480




Քաղվածք թիվ 2 նիստի արձանագրությունից
07.09.2012
Ժամը 11:00
114 /2-րդ մասնսաշենք/ սենյակ
1.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2012 թվականի սեպտեմբերի 10 - 13 չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ նախագծերը.
1) ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թվականի տարեկան հաշվետվություն
1371-30.03.2012-ՖՎ

Հիմնական զեկուցող`ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան
Հարակից զեկուցող(ներ)`Սուքիաս Ավետիսյան
ՀՀ կառավարության ներկայացուցիչ
2) ՀՀ կենտրոնական բանկի 2011 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը
1376-16.04.2012-ՖՎ

Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
Հարակից զեկուցող(ներ)`Գագիկ Մինասյան
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյան
3) ՀՀ կենտրոնական բանկի 2012 թվականի ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիր
1375-16.04.2012-ՖՎ

Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
Հարակից զեկուցող(ներ)`Գագիկ Մինասյան
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյան
2.
Առաջարկել Ազգային ժողովի հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2012 թվականի սեպտեմբերի 10 - 13 չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը կատարել հատուկ կարգով .


Նախագիծ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ա Զ Գ Ա Յ Ի Ն Ժ Ո Ղ Ո Վ Ի


Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը


ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման հատուկ կարգի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝

ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկումը կատարել հատուկ ընթացակարգով` հիմնական զեկուցողին ելույթի համար տրամադրել մինչեւ 1 ժամ:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3.
Հաստատել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կանոնակարգը:

Զեկուցող` Արծվիկ Մինասյան
4.
Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության սեղմագիրը: :

Զեկուցող` Գագիկ Մինասյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ