Տպել
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` գիտություն, կրթություն, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, տեղեկատվություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ gkm@parliament.am
Հեռ. (374-11) 513331


06.11.2018

Նոր հնարավորություն բարձրագույն ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով սովորողների համար

 Սույն թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը,  որը որպես պարտադիր պահանջ է սահմանում  բարձրագույն ուսումնական հաստատություններում  վճարովի հիմունքներով սովորողների ուսման վարձի՝  ըստ ամիսների վճարման հնարավորություն: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա  մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների   ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները: Նախագիծը հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու եւ առաջին ընթերցմամբ քննարկելու համար: