National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


09.10.2017

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հարգելի գործընկերներ, Քաղաքական իր բժիշկների հորդորով Դոն Կոռուպցիա անունով հայտնի Պեդրո Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական տվեց։ Ես շնորհավորում եմ Վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր թույլ չտվեցին, որ ԵԽԽՎ անունը նույնացվի կոռուպցիայի եւ ամենաթողության հետ, որտեղ ինչ-որ մեկը կարող է պատգամավոր գնել, վաճառել, վերավաճառել եւ պարտադրել սպասարկել իր երկրի ավտորիտար օրակարգը։ Բայց արդյո՞ք Պեդրո Ագրամունտի վրա վերջակետ դնելը բավարար է մեր Վեհաժողովի դեմքից կոռուպցիայի սարդոստայնը մաքրելու համար։ Պարզվում է, կոռուպցիոն հայտնի մեծ լվացքի մեջ ներգրավված են եվրոպացի տարբեր գործիչներ, ովքեր տարիներ շարունակ դանիական Danske Bank –ի էստոնական մասնաճյուղից հսկայական գումարներ են ստացել։ Ես հույս ունեմ, որ հունգարական պատվիրակության մեր գործընկերները իրենց երկրի քաղաքական ղեկավարությանը հարց կուղղեն՝ կապված սկանդալային այն բացահայտման հետ, որ Հունգարիան 7.6 միլիոն դոլարով վաճառել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, երբ վերջինս եղել է քնած։ Կարծում եմ, հունգարացի մեր գործընկերներին պետք է հետաքրքրի, եթ ինչպե՞ս են Metastar Invest ընկերության կողմից հունգարական MKB բանկում բացված մի հաշվեհամարի վրա փոխանցվել միլիոնավոր դոլարներ եւ թե ի՞նչ կապ ունեն այդ հաշվեհամարները Հունգարիայի քաղաքական իշխանության հետ։ Ի դեպ, հիշեցնեմ, որ Metastar Invest-ն այն ընկերությունն է, որը պարբերաբար գումարներ է փոխացնել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեին, ով այս պահին, ամենայն հավանականությամբ, իտալական դատախազությանը պատմում է իր եւ իր տոտալիտար ընկերոջ ջերմ հարաբերությունների մասին։ Հարգելի գործընկերներ, Հունիսյան նստաշրջանում մենք պաշտպանեցինք անկախ հետաքննող մարմնի ստեղծումը, որը վստահ եմ, անաչառորեն հետաքննում է կոռուպցիոն բոլոր փաստերը, որոնք վերաբերում են մեր Վեհաժողովին։ Իսկ նման փաստեր, որոնք վերջերս միջազգային մամուլի թոփ թեման էին, բազմաթիվ են։ Ես միանում եմ ,Թրանսպարանսի Ինթերնեյշընլե կազմակերպության նախագահի այն հայտարարությանը, ով ասում է՝ ,ուղղակի շոկային է տեսնել, թե ինչպես այնպիսի հարգված կառույցում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, որոշ քաղաքական գործիչներ վաճառքի են հանվում, եւ փակում իրենց աչքերը կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների վրաե։ Լիտվայի Սեյմը օրերս դիմել է Լիտվայի ֆինանսական հանցագործությունները հետաքննող մարմնին, պահանջելով ուսումնասիրել ԵԽԽՎ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալներում լիտվացի գործիչների հնարավոր ներգրավվածությունը։ Ես հույս ունեմ, որ Լիտվայի օրինակին կհետեւեն ԵԽ անդամ բազմաթիվ երկրներ եւ վստահեցնում եմ, որ Դոն Պեդրոյի աղանդի բազմաթիվ հետեւորդներ ստիպված կլինեն քաղաքական ապաստան խնդրել իրենց կերակրող երկրից։

09.11.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

10.10.2017
Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում

10.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

10.07.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

30.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

23.06.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

15.06.2017
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am