National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
Եվրոպական միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ eurintcom@parliament.am
Հեռ. (374-11) 513230


10.10.2017

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հարգարժան խորհրդարան,
,
Մեր գործընկեր Լիդլ-Գրեյնջերի զեկույցը ես համարում եմ վերջին տարիների ամենահրատապներից մեկը։ Ես ցավում եմ, որ մենք ստիպված ենք ժողովրդավարության այս ամբիոնում քննարկել կոռուպցիայի, կոռումպացված լոբբիստների եւ բարոյականության ու էթիկայի հետ լրջուգույն խնդիրներ ունեցողների ձեռքը օրենքով բռնելու հարցը, սակայն սա է իրականությունն ու համաեվրոպական վերջին կոռուպցիոն սկանդալը՝ 3 միլիարդ դոլարի սեւ լվացքի, դրա ուղղակի ապացույցն է։ Այո, հարգարժան զեկուցող, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ մեր Վեհաժողովի ներկա եւ նախկին անդամների հետ կապված կոռուպցիոն հայտարարությունները կասկածի տակ են դնում Վեհաժողովի հեղինակությունը։ Ավելին, այս կամ այն երկրի դոլարային թմրասեղին նստած բազմաթիվ գործիչների թեթեւ ձեռքով մեր Վեհաժողովում ընդունվում կամ տապալվում են զեկույցներ՝ կախված նավթադոլարային պատվիրատուի քաղաքական ճաշակից։ Նավթադոլարային թմրադեղի վրա նստածները զրոյացնում են ԵԽԽՎ հեղինակությունը Այո, մենք պետք է մեր Վեհաժողովում խստագույնս կանոնակարգենք նաեւ, այսպես կոչված, ,ազատ ստեղծագործողիե կարգավիճակ ունեցող լոբբիստների աշխատանքը, ովքեր որոշակի կարգավիճակ ստանալով մեր Վեհաժողովում, լծվում են Եվրոպայի Խորհրդի փտախտ հանդիսացող վարչակարգերի լոբբինգին, աշխատելով ընդդեմ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների։ Նմանօրինակ վարձկան-լեգիոներներ, ԵԽԽՎ նախկին պատգամավորներ, այսօր հայտնի սկանդալային լվացքի եւ խավիարային դիվանագիտության ակտիվ դերակատարներից են, եւ նրանց մուտքը Վեհաժողով պետք է արգելվի։ Հարգելի գործընկերներ, կանոնադրական այն փոփոխությունները, որ առաջարկում է զեկուցողը՝ կոռուպցիոներների եւ լոբբիստների դոլարային թթվածինը փակելու համար, իհարկե, ընդունելի են։ Այն, ինչ առաջարկում է կոռուպցիայի դեմ պայքարի ,ԳՐԵԿՈե խումբը եւս, միանշանակ պետք է ընդունել։ Չնայած ես չեմ հավատում սեփական խիղճը վաճառքի հանածի բարոյական վերափոխմանը, ինչպես դժվար եմ հավատում, որ նավթային կռապաշտը կարող է երբեւէ պաշտպանել արդարությունը, սակայն առաջարկվող բոլոր մեխանիզմները՝ բռնելու կոռուպցիայի թմրասեղի վրա նստածի ձեռքը, պետք է ընդունել։ Ես առաջարկում եմ նաեւ բոլոր այն զեկույցները, որոնք քննարկվում են հանձնաժողովներում, կամ ներառված են լիագումար նիստի օրակարգ եւ որոնց հեղինակները այս կամ այն կոռուպցիոն պատմության հերոսներից են, չեղարկել եւ նշանակել նոր զեկուցողներ։ Հարգելի գործընկերներ, անկախ դատավորներից կազմված հետաքննող մարմինը, որն իր հաշվետվությունը Վեհաժողովին կներկայացնի այս տարվա ավարտին, լուրջ աշխատանք ունի անելու։ Հարցի արժեքը շատ բարձր է. մենք իրավունք չունենք թույլ տալու, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը վերածվի շուկայի, որտեղ ամեն ինչ հնարավոր է գնել ու վաճառել։
,
Շնորհակալություն

09.11.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

13.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

10.10.2017
Գևորգ Գորգիսյանի ելույթը ՍԾՏՀ տնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստում

09.10.2017
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

12.07.2017
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ հայտարարությունը

10.07.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

30.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

27.06.2017
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում

23.06.2017
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱԺ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

15.06.2017
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ

30.05.2017
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am