Տպել
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 4 նիստի արձանագրությունից
04.04.2018
Ժամը 13:00
414 սենյակ
1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ լրամշակելու նպատակով հետևյալ նախագծի քվեարկությունը հետաձգվում է: Ընդունել ի գիտություն, որ նախագծի լրամշակված տարբերակը Հանձնաժողով է ներկայացվելու մինչև 11.04.2018թ.:
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-270-19.02.2018-ՊԱ-011/0
Հեղինակ` Հայկ Բաբուխանյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Հայկ Բաբուխանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Ալիկ Սարգսյան
2.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հետևյալ նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով.
1) «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-277-28.02.2018-ՊԱ-011/0
Հեղինակ` Տիգրան Ուրիխանյան, Միքայել Մելքումյան, Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`Պատգամավոր Տիգրան Ուրիխանյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Ալիկ Սարգսյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿորյուն Նահապետյան