Տպել
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461




Քաղվածք թիվ 8 նիստի արձանագրությունից
26.09.2018
Ժամը 11:00
414 սենյակ
1.
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն հետևյալ նախագիծը լրամշակելու նպատակով հարցի քվեարկությունը հետաձգվել է.
1) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-356-16.08.2018-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյան
Հարակից զեկուցող(ներ)`Պատգամավոր Տաճատ Վարդապետյան
2.
Ընդունել ի գիտություն, որ սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված նախագծի լրամշակված տարբերակն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով է ներկայացվելու մինչև 03.10.2018թ.
3.
Հաստատել «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում կազմված արձանագրությունը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԿորյուն Նահապետյան