National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461


07.12.2017

11.10.2017թ. խորհրդարանական լսումների արձանագրություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԵՄԱՅՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 
  

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 125-րդ հոդվածի 5-րդ մասը?  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի 70-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ է.

1. Հաստատել 2017 թվականի հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների արձանագրությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ
ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

2017թ. նոյեմբերի 21
Երեւան
ՊԱ-7-Լ

Հավելված

ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2017 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՊԱ-7-Լ ՈՐՈՇՄԱՄԲ

Արձանագրություն

«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների

2017 թվականի հոկտեմբերի 11-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումների նպատակն էր հանրային լայն քննարկում կազմակերպել զինապարտության եւ զինվորական ծառայության կազմակերպման հարցերի շուրջ: Կառավարությունը 2017 թվականի սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը:

Զեկույցներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Տաբակյանը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» վերլուծական կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական ուժերի, շահագրգիռ գերատեսչությունների եւ հաստատությունների, փորձագիտական եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:

Լսումների ընթացքում քննարկվեցին հետեւյալ հիմնահարցերը.

  • քաղաքացիների զինվորական հաշվառում,
  • առողջական վիճակի հետազոտում եւ բժշկական փորձաքննություն,
  • զորակոչի կազմակերպում,
  • զինված ուժերի համալրում եւ զինվորական ծառայության կազմակերպում,
  • պահեստազորային պատրաստություն,
  • զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովություն:

Լսումներով հանձնաժողովը արձանագրեց մի շարք արդյունքներ.
 

  • խորհրդարանական արդյունավետ հարթակ ձեւավորվեց համակողմանի եւ համապարփակ քննարկում ծավալելու համար,
  • հանրությունն առավել իրազեկվեց նոր օրենսդրական նախաձեռնությունների հիմքում ընկած հիմնարար կարգավորումների վերաբերյալ,
  • հանձնաժողովը հնարավորություն ունեցավ լսելու հանրության լայն շրջանակների կարծիքները զինապարտության, զինվորական ծառայության ոլորտներում խնդիրների վերաբերյալ,
  • լսումների մասնակիցների կողմից ներկայացվեցին առաջարկություններ «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ:

07.12.2017
13.10.2017թ. խորհրդարանական լսումների արձանագրություն



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am