National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
պաշտպանություն, ազգային անվտանգություն, ոստիկանություն, արտակարգ իրավիճակներ, ռազմարդյունաբերական համալիր, զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ dsc@parliament.am
Հեռ. (374-11) 513461


16.10.2018

25.06.2018թ. խորհրդարանական լսումների արձանագրություն


2018 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր «Աղետների դիմակայության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումներին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ աղետների ռիսկերի նվազեցման հարցերով Մամի Միզուտորին: Զեկույցներով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Լսումներին մասնակցեցին պատգամավորներ, պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպություններից ներկայացուցիչներ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի կամավորներ, ինչպես նաև հունիսի 26-27-ին Հայաստանում կայանալիք «Աղետների նվազեցման տարածաշրջանային պլատֆորմի» միջազգային մասնակիցներ:
Խորհրդարանական լսումների նպատակն էր նպաստելու դիմակայուն Հայաստանի կերտմանը, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ այնպիսի միջավայրի ձևավորմանը, որը խթան կհանդիսանա աղետների նկատմամբ լինել առավել պատրաստված և կայուն։ Այս տեսանկյունից պետք է հզորացնել և կատարելագործել աղետների ռիսկի կառավարման բնագավառում երկխոսությունը և համագործակցությունը, ինչպես նաև նախանշել դրանց իրականացման արդյունավետ ուղիները: Լսումների արդյունքում քննարկվեցին աղետների ռիսկի կառավարման ոլորտում հետևյալ հիմնահարցերը.
. աղետների ռիսկի նվազեցման բնագավառում առկա հիմնախնդիրների ներառվածությունը բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության և այլ ոլորտներում գործող միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերում, . աղետների ռիսկի նվազեցման և կառավարման բնագավառներում քաղաքականությունը պետք է միտված լինի կանխմանն ու կանխարգելմանը, . ենթակառուցվածքների համապատասխանելիությունը սեյսմիկ նորմերին, սեյսմիկ շրջանացման քարտեզի կիրառությունը, . երկրաշարժի վերաբերյալ կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ կանխատեսումներ,
. նոր օրենսդրական նախաձեռնությունների միջոցով կատարելագործել և բարելավվել աղետների ռիսկի կառավարման բնագավառի օրենսդրությունը,
. իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված նոր մեխանիզմների մշակում,
. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների ներգրավվածությունը դպրոցներում աղետների ռիսկի կառավարման բնագավառին վերաբերող առարկաների դասավանդման գործընթացներում,
. խորհրդարանի դերի կարևորությունը հասարակության մեջ անվտանգության մշակույթի ձևավորման հարցում,
. հանրային իրազեկվածության և կրթական բաղադրիչի առանցքային դերը դիմակայունության մշակույթի ձևավորման հարցում,
. խորհրդարանական վերահսկողությունը մարզային և համայնքային զարգացման ծրագրերի նկատմամբ,
. աղետների ռիսկի նվազեցման բնագավառում հանրային-մասնավոր գործընկերության զարգացման ուղղությամբ նոր օրենսդրական նախաձեռնություններին աջակցություն,
. խորհրդարանական աջակցություն միջգերատեսչական համագործակցության հետևողական և հասցեական լինելու հարցում:
Լսումներով հանձնաժողովը արձանագրեց հետևյալ արդյունքներ.
. խորհրդարանի կողմից կլինի հատուկ վերահսկողություն աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարություն իրականացման նկատմամբ,
. հանձնաժողովի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով կկազմակերպվի վերապատրաստման դասընթաց աղետների ռիսկի նվազեցման և կառավարման թեմաներով խորհրդարանի աշխատակազմի համար,
. նախաձեռնվում է իրականացնել <<Դիմակայուն Հայաստան>> շարժումը, որը կլինի միասնական շարժում, ներառված կլինեն օրենսդիր և գործադիր իշխանությունները, միջազգային գործընկեր կառույցները, քաղաքացիական հասարակությունը, կամավորներ և այլն, շարժման կրողը կլինի ողջ պետությունը` դպրոցականից մինչև բարձրաստիճան պաշտոնյա: Այս շարժումը հնարավորություն կտա Հայաստանում դիմակայության մշակույթի ամրապնդման ճանապարհին ունենալ զգալի առաջընթաց:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am