National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ հանձնաժողովին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները`
տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ, գյուղատնտեսություն, բնության պահպանություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

Էլ. փոստ tkgb@parliament.am
Հեռ. (374-11) 513656


20.10.2017

Շիրակի մարզ արտագնա այցի ամփոփում


Հոկտեմբերի 18-ին Շիրակի մարզպետարանում  ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ անցկացրեց աշխատանքային քննարկում սպանդանոցային ցանցի ստեղծման եւ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցեցին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը, հանձնաժողովի անդամներ Վարդան Ղուկասյանը, Նաիրի Սահակյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Լևոն Մնացականյանը, ոլորտի պատասխանատուներ, սպանդանոցներ կառուցող տնտեսվարողներ և շահագրգիռ այլ անձինք:

Քննարկվեցին ՀՀ Կառավարության ծրագրով նախատեսված՝ սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու քաղաքականությունը, օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը:

Բանախոսները ի մասնավորի ներկայացրեցին, որ Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, իր ելույթում կարևորելով օրենքի անհրաժեշտությունը առողջ, հիգիենիկ, սանիտարիայի նորմերին համապատասխան մսամթերք ապահովելու տեսանկյունից և անվտանգ սննդամթերքի առաջնահերթությունը, հայտնեց իր մտահոգություններն այն մասին, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում գործողների հնարավորությունները բավարար չեն, և կա նոր հզորություններ ստեղծելու անհրաժեշտություն:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը իր ելույթում անդրադարձավ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրին, առանձնապես կարևորելով, որ կառավարությունը ծրագիրը սահմանել է որպես առաջնահերթություն և հույս հայտնեց, որ այն կիրականացվի ժամանակին և արդյունավետ:
Աշխատանքային քննարկումից հետո հանձնաժողովականները մասնակցեցին ՍԱՊԾ Շիրակի մարզային կենտրոնի շենքի եւ լաբորատորիայի բացմանը:

Այնուհետև ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ուղեկցությամբ այցելեցին Արագածոտնի մարզի Թալինի մերձակայքում կառուցվող սպանդանոց:


04.12.2017
Տեղեկանք 2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

02.11.2017
Տեղեկանք 2017 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից հանձնաժողովի անդամների բացակայության մասին

16.10.2017
ԱՐՏԱԳՆԱ ԱՅՑ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

12.10.2017
Աշխատանքային քննարկում

23.06.2017
ԱՐՏԱԳՆԱ ԱՅՑ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔ



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am