Տպել
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ econom@parliament.am
Հեռ. (374-11) 513415




Քաղվածք թիվ 9 նիստի արձանագրությունից
18.10.2017
Ժամը 13:00
214 սենյակ
1.
<<Ազգային ժողովի կանոնակարգ>> ՀՀ սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հանձնաժողովում քննարկվեցին հետևյալ ծրագրերը եւ ընդունվեցին ի գիտություն.

ա)Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2018 թվականի տարեկան գործունեության ծրագիրը:
Հիմնական զեկուցող` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան

բ) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ծրագիրը:
Հիմնական զեկուցող` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան
2.
Հանձնաժողովը որոշեց. դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ և առաջարկեց այն ընդգրկել նստաշրջանի և հոկտեմբերի 24-ի հերթական նիստերի օրակարգ.
1) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-125-05.09.2017-ՏՀ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան
3.
ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա հեղինակները հետևյալ նախագծի լրամշակված տարբերակը կնեկայացնեն Ազգային ժողովին մինչև 20.10.2017թ..
1) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-125-05.09.2017-ՏՀ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյան
4.
Հանձնաժողովը որոշեց. բացասական եզրակացություն ներկայացնել հետևյալ օրենքի նախագծի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
Պ-120-30.08.2017-ՏՀ-011/0
Հեղինակ` Միքայել Մելքումյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Շաքե Իսայան, Գեւորգ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան
Հիմնական զեկուցող`ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյան
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյան


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԽ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ