Տպել
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, աուդիտ, հաշվեքննություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ fvb@parliament.am
Հեռ. (374-11) 513480




Քաղվածք թիվ 6 նիստի արձանագրությունից
17.10.2017
Ժամը 14:00
114/ 2-րդ մասնաշենք/ սենյակ
1.
Դրական եզրակացություն տալ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2017 թվականի հոկտեմբերի 24 գումարվող նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեվյալ նախագծերին՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար.
1) ա) Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-039-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0391-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0392-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0393-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0394-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`Ռաֆիկ Գրիգորյան
2) ա) «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-040-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0401-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-0402-26.06.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող`ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
Հարակից զեկուցող(ներ)`Ռաֆիկ Գրիգորյան
3) «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-053-06.07.2017-ՖՎ-011/2ամբ.
Հեղինակ` ՀՀ կառավարություն
Հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյան
Հարակից զեկուցող(ներ)`Ռաֆիկ Գրիգորյան
2.
Դրական եզրակացություն տալ Բյուջետային գրասենյակի 2017 թվականի երրորդ եռամսյակում կատարած աշխատանքների հաշվետվությանը:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԳագիկ Մինասյան