Տպել
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ health@parliament.am
Հեռ. (374-11) 513 263




Քաղվածք թիվ 23 նիստի արձանագրությունից
10.06.2020
Ժամը 12:00
414 սենյակ
1.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի՝ դրական եզրակացություն ներկայացնել հետևյալ նախագծերի վերաբերյալ.
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Ծովինար Վարդանյան, Սոնա Ղազարյան, Լուսինե Բադալյան, Արմեն Փամբուխչյան, Նարեկ Զեյնալյան
Հիմնական զեկուցող`Ծովինար Վարդանյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման ՈՒդումյան
Արփինե Դավոյան
2) ա) «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Կորյուն Մկրտչյան, Արփինե Դավոյան, Լուսինե Բադալյան, Հրաչյա Հակոբյան, Կարեն Սարուխանյան
բ) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-5551-09.04.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Նարեկ Զեյնալյան, Կորյուն Մկրտչյան, Արփինե Դավոյան, Լուսինե Բադալյան, Հրաչյա Հակոբյան, Կարեն Սարուխանյան
Հիմնական զեկուցող`Նարեկ Զեյնալյան
Հարակից զեկուցող(ներ)`Անահիտ Ավանեսյան
Լուսինե Բադալյան
Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0 Նախագիծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0 Նախագծի լրամշակված տեքստը 2-օրյա ժամկետում ներկայացնել հանձնաժողով:
Պ-555/1-09.04.2020-ԱՍ-011/0 նախագիծը հանել փաթեթից:
2.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հիմնական զեկուցողների բացակայության պատճառով հետաձգել հետևյալ նախագծերի քննարկումները
1) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-474-12.02.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Շիրակ Թորոսյան, Արմեն Փամբուխչյան
Հիմնական զեկուցող`Շիրակ Թորոսյան
Հարակից զեկուցող(ներ)`Սմբատ Սաիյան
Հրաչյա Հակոբյան
2) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Պ-502-04.03.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Վարդեւան Գրիգորյան, Հովիկ Աղազարյան, Միքայել Մելքումյան
Հիմնական զեկուցող`Վարդեւան Գրիգորյան
Հարակից զեկուցող(ներ)`Սմբատ Սաիյան
Հերիքնազ Տիգրանյան
3) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Պ-580-20.04.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Եղիշե Սողոմոնյան, Վահե Հովհաննիսյան
Հիմնական զեկուցող`Եղիշե Սողոմոնյան
Հարակից զեկուցող(ներ)`Հերիքնազ Տիգրանյան
4) «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Պ-590-27.04.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` Արտակ Մանուկյան
Հիմնական զեկուցող`Արտակ Մանուկյան
Հարակից զեկուցող(ներ)`Կարեն Սարուխանյան
3.
Համաձայն <<Ազգային ժողովի կանոնակարգ>> սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի՝ լրամշակելու նպատակով հետաձգել հետևյալ նախագծի քվեարկությունը.
1) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Խ-566-14.04.2020-ԱՍ-011/0
Հեղինակ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն
Հիմնական զեկուցող`Միքայել Մելքումյան
Հարակից զեկուցող(ներ)`Արման ՈՒդումյան
Հերիքնազ Տիգրանյան
4.
Առաջարկել Ազգային ժողովի խորհրդին սույն արձանագրության քաղվածքի 1-ին կետում նշված Պ-504-06.03.2020-ԱՍ-011/0 նախագիծը և Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0 նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի առաջիկա 2020 թվականի հունիսի 16-ին սկսվող հերթական նիստերի օրակարգի նախագծում:


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ