Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` առողջապահություն, մայրություն, մանկություն, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, ժողովրդագրություն եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ
30.09.2020 |
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի «Հանձնաժողովի նամակագրությունը եւ քաղաքացիների ընդունելությունը» բաժնի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2020-2021 թվականների տարեկան ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի : 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 30 սեպտեմբերի 2020 թվականի, |