Տպել
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով
Գործունեության ոլորտները` միջազգային հարաբերություններ, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապեր, միջխորհրդարանական համաձայանագրեր եւ կապեր, խորհրդարանական բարեկամական խմբեր եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ


Էլ. փոստ foreign.relations@parliament.am
Հեռ. (374-11) 513238, (374-11) 513271


15.06.2020

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի թիվ 8 որոշում



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
15 հունիսի 2020 թվականի

ԹԻՎ 8 ՈՐՈՇՈՒՄ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 158-րդ հոդվածի 4-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՈՐՈՇՈՒՄ Է՝ .


1. Դրական եզրակացություն ներկայացնել Հայաստան-Եթովպիա  բարեկամական խումբ ստեղծելու նախաձեռնությանը:
2. Առաջարկել ՀՀ ԱԺ- ում ձեւավորել Հայաստան-Եթովպիա  բարեկամական խումբ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝    ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆ

15.06.2020թ.
ք.Երեւան